""Խորվաթական Սպլիտում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ավարտվեց 105 կգ քաշայինների մրցումը:

Չեմպիոն դարձավ Սիմոն Մարտիրոսյանը, ով երկամարտի արդյունքում բարձրացրեց 414 կիլոգրամ:

Պոկում վարժությունում Հայաստանը ներկայացնող 20-ամյա մարզիկի ու ընդհանուր մրցման լավագույն արդյունքը եղել է 184 կգ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը նույնպես ուժեղագույնն էր` 230 կգ:

Լավագույն եռյակում են հայտնվել նաև Վասիլ Գոսպոդինովը (397) և լեհ Արկադիուշ Միխալսկին (387):

Պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալի արժանացավ Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը, հրումում` Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Դավիթ Բեժանյանը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սամվել Գասպարյանը երկամարտի գրանցած 375 կգ (165+210) արդյունքով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

sport.times.am