Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի

Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։

1953 թ-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշյան)։

1959 թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։

Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից[2]։
Մհեր Մկրտչյանի արձանը Գյումրու թատերական հրապարակում
Մհեր Մկրտչյանի հուշատախտակը Երևանի Կոմիտասի պողոտայում
Ֆիլմագրություն

1955 — Հասցեատիրոջ որոնումները
1956 — Պատվի համար — Վարդան
1959 — Ինչու է աղմկում գետը — Խաչատուր
1959 — 01-99 (կարճամետրաժ) — Գարսևան
1960 — Նվագախմբի տղաները — Արսեն
1962 — Տերն ու ծառան (կարճամետրաժ) — Սիմոն
1963 — Կրակ (կարճամետրաժ) — Միսաք
1965 — Երեսուներեք- պրոֆեսոր Բրուք
1966 — Կովկասի գերուհին — Ջաբրայիլ
1966 — Այբոլիտ-66 — ծովահեն, Բարմալեյի տխուր ծառան
1966 — Ծիածանի բանաձևը — ոստիկան
1966 — Բաքվի 26 կոմիսարները — Գոչի
1966 — Սովի տարիներից (կարճամետրաժ) — Համբո
1967 — Եռանկյունի — դարբին
1968 — Սպիտակ դաշնամուր — Յուսուֆ Յուսուֆի Ահմեդով
1968 — Не горюй! — ձերբակալված թուրք
1969 — Պայթյուն կեսգիշերից հետո — Մուխտաշյով
1969 — Երեկ, այսօր, միշտ — ամուսին
1969 — Լուսանկար (կարճամետրաժ) — Ավագ
1969 — Ադամ և Խեվա — Բեքիր
1971 — Մենք ենք, մեր սարերը — հովիվ Իշխան
1971 — Խաթաբալա — Իսայի
1972 — Տղամարդիկ — Սուրեն
1972 — Հայրիկ — Հովսեփ
1972 — Հուշարձան (կարճամետրաժ) — Ավագ
1973 — Մհերի արձակուրդային արկածները — Մհեր
1977 — Բաղդասարը բաժանվում է կնոջից — Բաղդասար
1977 — Քարե հովիտ — Սանդրո
1977 — Նահապետ — Ափրո
1977 — Զինվորն ու փիղը — Արմենակ
1977 — Միմինո — Ռուբիկ Խաչիկյան, վարորդ
1979 — Օ՜, Գևորգ (կարճամետրաժ)
1979 — Ունայնություն ունայնությանց — Բորիս Իվանովիչ
1979 — Կյանքի լավագույն կեսը
1979 — Ալի Բաբան ու 40 ավազակները — Մուստաֆա
1979 — Աշխարհը հայելու մեջ (կինոալմանախ «Ամենալավ մարդը») — դերասան Մկրտչյան
1980 — Կտոր մը երկինք — Գրիգոր աղա
1980 — Խոշոր շահում — Գառնիկ
1981 — Թիֆլիս-Փարիզ ու հետ — Հրաչիկ
1981 — Փակ դռան առաջ — Վարդան
1981 — Համեստ մարդը (կարճամետրաժ)
1982 — Հին օրերի երգը — Նիկոլ
1983 — Հրդեհ — Ռուբեն
1983 — Միայնակներին տրվում է հանրակացարան — Նինայի ամուսինը
1984 — Լեգենդ սիրո մասին — ավազակ
1984 — Հեծյալը, որին սպասում են
1984 — Մեր մանկության տանգոն — հայր, Ռուբեն
1987 — Как дома, как дела?
1987 — Հատակում — Բարոն

Մհեր Մկրտչյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
Գրականություն Մհեր Մկրտչյանի մասին

Աբաջյան Գ. Եվ ծիծաղ և արցունք աչքերում։ (Մհեր Մկրտչյանի 60 — ամյակի առթիվ). — ֆիլմ, 1990, 20 օգոստոսի։
Խաչատուր Ավագյան, Մհեր Մկրտչյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1970, 16 էջ։
Ավագյան Խ. Մհեր Մկրտչյանի ուրախ — խոհուն արվեստը. Սովետ. Հայաստան, 1984, 6 մարտի։
Գալոյան Ս. Սիրո սահմանները անեզրական են։ (Մհեր Մկրտչյանի 60 — ամյակի առթիվ). — Լրագիր, 1994, 5 հուլիսի։
Հովհաննիսյան Թ. Մհեր Մկրտչյանի հետ մահու կենսագրություն. — Երկիր Նաիրի, 1994, 25 մարտի։
Հովհաննիսյան Հ. Ողբերգակատակերգական Մհեր Մկրտչյանը. Երկիր, 1992, 17 հունիսի։
Մարտունի Հ. Այս ուրախ — տխուր մարդը։ [Մհեր Մկրտչյանի 60 — ամյակը]. — Էկրան, N 7, 1990, էջ 4 — 7։
Նշանավոր դառնում ես աշխատանքիդ շնորհիվ։ [Մհեր Մկրտչյանի մասին]. — Գրական թերթ, 1984, 22 հունիսի։
Չերնենկո Մ. Փոստատար Նիկոլի ծանր աշխատանքը. — Հայրենիքի ձայն, 1983, 6 ապրիլի։
Հովհաննես Պապիկյան, Շուշանիկ Սահակյան, Լույս……….. (Մհեր Մկրտչյան-80), Երևան, 2010։