Մինչև 48 կգ քաշային կարգի կանանց պայքարում լավագույն արդյունքն է ցույց տվել թայլանդցի Սոպիտա Տանասանը:

21-ամյա մարզուհին հրում վարժությունում բարձրացրել է 92 կգ կշռող ծանրաձողը: Հրումում Տանասանը գլխավերևում է պահել 108 կիլոգրամը:

Երկամարտի 200 կգ արդյունքով Տանասանը դարձել է Օլիմպիական չեմպիոն՝ ինդոնեզացի Շրի Վախունի Ագուստիանային գերազանցելով երկամարտի 8 կիլոգրամ: