«Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել» Ռազմ.Ինֆօ

ամիս առաջ

Հայկական  դիրքերի բարելավման արդյունքում Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է իր երբեմնի բացարձակ գերազանցությունը դիրքային առումով: 

«Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»,- նշել է ԱԺ խոսնակ՝ Արարատ  Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Razm.info-ն քիչ առաջ տեղեկություն է տարածել, որում ասված է․

«Օրերս հայկական լրատվադաշտում տարբեր տեղեկություններ են շրջանառվում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի առաջնագծային հատվածի մասին: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք այդ հատվածում դիրքային փոփոխությունները:

Դեռևս 2019թ. փետրվար-մարտ հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները առաջնագծի այդ հատվածում ձեռնարկում են ինժիներաշինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում բարելավում են մեր դիրքերը և բարձրացնում հակառակորդին խոցելու մեր հնարավորությունները:

Դրա մասին է վկայում արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը: Ստորև ներկայացված լուսանկարներից ակնհայտ է, որ հայկական կողմը կառուցել և ամրապնդել է միջդիրքային ճանապարհներ, ինչպես նաև առաջապահ դիրք:

Չինարի գյուղի հարակից հատվածը 2019-ի փետրվարին
Չինարի գյուղի հարակից հատվածը 2019-ի փետրվարին
 Չինարի գյուղի հարակից հատվածը 2019-ի մարտին
Չինարի գյուղի հարակից հատվածը 2019-ի մարտին

Պատկերները «առաջ և հետո» տարբերակով կարող եք դիտել այստեղ:

Դիրքային բարելավումները թեև չեն վերացնում Չինարի գյուղը ադրբեջանական գնդակոծությունների վտանգից, քանի որ ադրբեջանական բարձրադիր դիրքերը շարունակում են մնալ իրենց տեղում, սակայն բարձրացնում են գյուղը կրակի տակ պահող ադրբեջանական առաջապահ այդ դիրքերը խոցելու ու ճնշելու մեր հնարավորությունները»,- ասված է կայքի հայտարարության մեջ։ 

Ավելի վաղ ՊՆ տեղեկություն էր տարածել, որ Հայկական զինուժը Տավուշի մարզի հյուսիսային հատվածում վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակության տարածք: Հավելենք, որ Չինարի Գյուղը Հայաստանի պետական սահմանից հեռու է 1,5 կմ: 

Comments
 
Loading...
End of content.
No more posts to load.