Մարդու օրգանիզմը հզոր ստեղծագործություն է: Այն թարմանում է ամեն յոթ տարին մեկ

12 օր առաջ

Ամեն յոթ տարին մեկ, կամ տաս տարին մեկ մենք դառնում ենք նոր մարդ , քանի որ այդ ժամանակահատվածում մեր մարմնի յուրաքանչյուր  բջիջ փոխարինվում է նորով:Չի պատահել արդյո՞ք, որ դուք հիմա ավելի երիտասարդ զգաք ձեզ քան յոթ տարի առաջ:

Դա ճշմարտություն է , որ առանձին բջիջներ որոնք կյանքի ողջ ընթացքում վերարտադրվում են և փոխարինվում նորերով: Ինչպես նշվում է հեղինակային ձեռնարկներում , ՙՙմեր օրգանիզմում կա  մոտ 50-75 տրիլիոն բջիջ, ընդ որում յուրաքանչյուր տեսակի բջիջ ունի իր  կյանքի շարունակությունը , նույնիսկ մահվանից հետո որոշակի ժամանակ է պահանջվում  բջիջների ամբողջական մահվան/ փորձագետները հաճախ օգտագործում են այս երևույթը , որոշելու համար մարդու մահվան պատճառը և ժամանակը/: 

Արյան կարմիր մարսերը ապրում են մոտ չորս ամիս , այն դեպքում երբ արյան սպիտակ բջիջները ապրում են միջինում մեկ տարի: Մաշկի բջիջները ապրում են 2-3  շաբաթ , ստամոքսի բջիջները մահանում են մահանում են մոտ 4 օրում :  Սերմնահեղուկի բջիջների կյանքը տևում է մոտ երեք օր , իսկ ուղեղի բջիջները ապրում են ողջ կյանքի ընթացքում , օրինակ եթե մահանում են որոշ նեյրոններ, ապա դրանք երբեք չեն վերականգնվում : 

Դրա համար յոթամյա շրջափուլում չկա յուրահատուկ կամ նշանակալի բան , քանի որ բջիջները մահանում և վերարտադրվում են շարունակաբար: 

Լրացուցիչ հետաքրքիր փաստեր մարդու հզոր օրգանիզմի մասին...

1.Մարմնի միակ մասը, որտեղ արյան մատակարարում չկա՝ դա աչքի բիբն է։ Բիբը թթվածինը ստանում է անմիջապես օդից։

2.Ուղեղի հիշողության ծավալը ավելի քան 4 ՏԲ կամ 4 000 ԳԲ է։

3.Մինչև 7 ամսական դառնալը՝ երեխան կարողանում է կլել և շնչել միաժամանակ։

4.Փռշտալուց մարդու օրգանիզմի բոլոր ֆունկցիաները դադարում են, նույնիսկ՝ սրտի։

5.Շուրջ 50 000 բջիջ մեր մարմնում մեռնում և փոխարինվում է նորով մի քանի վայրկյանում։

6.Սաղմի մատնահետքերը ձևավորվում են 3 ամսական հասակից։

7.Մարդը մոռանում է իր երազների 90%-ը։

8.Մարդու մարմնի արյան անոթների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 100.000 կմ։

9.Մարդիկ միակ արարածներն են, ովքեր քնում են իրենց մեջքի վրա պառկած վիճակում։

10.Ատամը մարմնի միակ մասն է, որը չունի ինքնավերականգնման հատկություն։

11.Ատամի էմալը մարդու օրգանիզմի կողմից արտադրվող ամենաամուր հյուսվածքն է։

12.Մարդու աչքն ունակ է տարբերակել 10մլն գունային երանգներ։

13.Մարդն օգտագործում է դեմքի 17 մկանները ժպտալու, և 43-ը՝ տխուր արտահայտություն ընդունելու համար։

14. Ոսկորը 5 անգամ ավելի ուժեղ է, քան երկաթը։

15.Մարդ կարող է ավելի շուտ մահանալ անքնությունից, քան սովից։

Հետևեք ձեր մարմնի առողջությանը, քանի որ Աստծուց տրված պարգև է,  և այն պետք է սրբորեն պահպանել:  

 

 
 
 
 
Comments
 
Loading...
End of content.
No more posts to load.