Ավարտվեց 2019թ. ամառային զորակոչը

21 օր առաջ

2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների: Նախորդ զորակոչերի համեմատ այս զորակոչի ընթացքում ընդհանուր առմամբ մոտ 10 տոկոսով նվազել է առողջական վիճակի սահմանափակում ունեցող զորակոչված քաղաքացիների թվաքանակը։ Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել են տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ: 89-ը քաղաքացի զորակոչվել են <Ես եմ ծրագրով>: 
<Պատիվ ունեմ> ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի:
Կրթության և գիտության, ինչպես նաև սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում։ Այս թվից 63 քաղաքացու սպորտի բնագավառում։ 
ՀՀ զինված ուժերի մարզական վաշտում ծառայության են անցել 23 քաղաքացի, որոնցից՝ 
- ֆուտբոլիստ -19
-թեթև ատլետ- 2 
- ձյուդոիստ-1 
- բռնցկամարտիկ-1
ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտում - 21 քաղաքացի,
ՀՀ զինված ուժերի նվագախմբում և երգի, պարի համույթում -24 քաղաքացի։
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարի ծառայություն:

 

Արծրուն Հովհաննիսյան
Comments
 
Loading...
End of content.
No more posts to load.