⚫Կորցրեցինք Երվանդ Ղազանչյանին։ 

24 օր առաջ


Հայ թատրոնը կորցրեց իր երանելի զավակին, Կապանը կորցրեց իրեն անսահման սիրով սիրող իր պատվավոր քաղաքացուն, Կապանի թատրոնը կորցրեց իր երախտավորին ումով որ վերածնվել էր տասնամյակներ առաջ։ Մեծագույն ցավ և կսկիծ ենք ապրում բոլորս, քանզի կյանքից հեռացավ մարդ ով ավելին էր քան ռեժիսորն ու մտավորականը՝ ով կենդանի լեգենդն էր մի ողջ ժամանակաշրջանի, ով սերմնացանն էր Հայ թատրոնի, փարոս էր, հույս էր ու սեր։ Էլ ով պիտի խորհուրդներ տա, էլ ով պիտի կշտամբի ով պիտի պահպանի Ազգային թատրոնի ջահը։ Բառերը անզոր են արտահայտելու Երվանդ Ղազանչյանի կորստի ցավը։ Վշտակցում ենք ընտանիքին, Պարոնյանցիներին, վարպետի բոլոր ժամանակների ուսանողներին, Կապանցիներին, Հայ ժողովրդին։

Armday.org

Comments
 
Loading...
End of content.
No more posts to load.