Ցավալի հաղորդագրություն

26 օր առաջ
2019թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Ա.Բուլղադարյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Comments
 
Loading...
End of content.
No more posts to load.