Օրվա Խորհուրդը՝ Հիսուսի անվանակոչումը

8 ամիս առաջ

Ավետարան Ըստ Ղուկասի  գլուխ 2:21-52

… 21  Եւ երբոր ութ օր լրացաւ, որ մանուկը թլփատուէր,  նորա անունը Յիսուս կոչուեցաւ, այն որ հրեշտակիցը կոչուած էր՝ նա դեռ արգանդումը չ’յղացուած։

22 Եւ երբոր նորա  մաքրուելու օրերը լրացան, Մովսէսի օրենքի պէս, նորան տարան Երուսաղէմ, որ Տիրոջ առաջին կանգնեցնեն։ 23 Ինչպէս Տիրոջ օրէնքումը գրուած է, թէ  Ամեն արու որ արգանդ բանայ, Տիրոջը սուրբ պիտի կոչուի։ 24 Եւ  որ Տիրոջ օրէնքումը ասուածին պէս պատարագ բերեն մի զոյգ տատրակ, կամ աղաւնու երկու ձագ։

25 Եւ ահա Երուսաղէմումը մի մարդ կար, որի անունը Սիմէօն էր, եւ այս մարդը արդար եւ աստուածավախ էր, եւ սպասում էր  Իսրայէլի մխիթարութեանը, եւ Սուրբ Հոգի կար նորա վերայ։ 26 Եւ նորան պատգամ էր եղած Սուրբ Հոգիիցը,  որ մահ չի տեսնիլ, մինչեւ որ Տիրոջ Քրիստոսին կ’տեսնէ։ 27 Եւ  Հոգիովն եկաւ տաճարը, եւ երբոր ծնողքը Յիսուս երեխային բերին, որ օրէնքի սովորութեան պէս նորա վերայ անեն, 28 Նա էլ առաւ նորան ընդունեց իր գիրկը, եւ Աստուծուն օրհնեց, եւ ասեց. 29  Հիմա արձակում ես քո ծառային, ով Տէր, քո խօսքի պէս խաղաղութիւնով. 30 Որովհետեւ  իմ աչքերը տեսան քո փրկութիւնը, 31 Որ պատրաստեցիր ամեն ժողովուրդների առաջին։ 32  Լոյս՝ հեթանոսներին լուսաւորելու, եւ փառք՝ քո Իսրայէլ ժողովրդի համար։ 33 Եւ Յովսէփը եւ նորա մայրը զարմացել էին այն բաների վերայ, որ նորա համար խօսվում էին։ 34 Եւ Սիմէօնն օրհնեց նորանց, եւ նորա մայր Մարիամին ասեց, Ահա այս մանուկը կայ  Իսրայէլի մէջ շատերի համար ընկնելու եւ կանգնելու եւ  հակառակութեան նշան։ 35 Եւ իսկ  քո անձովը սուր կ’անցնէ, որ շատ սրտերից խորհուրդներ յայտնուին։

36 Եւ այնտեղ էր Աննա մարգարէուհին՝ Փանուէլի աղջիկն՝ Ասերի ցեղիցը. Սա ինքը շատ օրեր էր անցրել, եւ իր կուսութեան ժամանակիցն եօթը տարի էր ապրել մարդու հետ. 37 Եւ ութսուն եւ չորս տարուայ չափ որբեւայրի էր, որ տաճարիցը չէր հեռանում. Ծոմերով եւ աղօթքներով գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստուծուն։ 38 Սա էլ նոյն ժամումը վերկացաւ՝ Տէրիցը գոհանում էր եւ խօսում էր նորա մասին այն ամենին  որ Երուսաղէմի մէջ փրկութեան սպասում էին։

39 Եւ երբոր ամենը Տիրոջ օրէնքի պէս կատարեցին, ետ դառան Գալիլեա՝ իրանց Նազարէթ քաղաքը։ 40  Երեխան էլ աճում էր եւ զօրանում հոգիով՝ իմաստութիւնով լցուած. Եւ Աստուծոյ շնորհքը նորա վերայ էր։

41 Եւ նորա ծնողքը  տարուց տարի Երուսաղէմ էին գնում զատկի տօնին։ 42 Եւ երբոր նա տասնեւերկու տարեկան եղաւ, նորանք տօնի սովորութեան պէս Երուսաղէմ գնացին, 43 Եւ երբոր օրերը կատարելուց յետոյ ետ դառան, Յիսուս տղան Երուսաղէմումը մնաց. Եւ չ’իմացան Յովսէփը եւ նորա մայրը, 44 Եւ կարծելով, թէ նա ճանապարհակիցների հետ կ’լինի, մի օրուայ ճանապարհ եկան՝ եւ նորան որոնում էին ազգականների եւ ծանօթների մէջ։ 45 Եւ երբոր նորան չ’գտան, ետ դառան Երուսաղէմ եւ որոնում էին նորան։ 46 Եւ երեք օրից յետոյ եղաւ, որ նորան տաճարի մէջ գտան, վարդապետների մէջ նստած՝ նորանց ականջ էր դնում, եւ նորանցից հարցնում էր։ 47  Եւ ամենքն, որ նորանից լսում էին, զարմանում էին նորա իմաստութեան եւ պատասխանների վերայ։ 48 Եւ երբոր նորան տեսան, շատ սքանչացան. Եւ նորա մայրն ասեց նորան. Որդեակ, ի՞նչու համար մեզ այսպէս արիր. Ահա, հայրդ եւ ես ցաւելով որոնում էինք քեզ։ 49 Եւ նա նորանց ասեց. Ի՞նչու համար էիք ինձ որոնում. Դուք չ’գիտէի՞ք թէ պէտք է,  որ ես իմ Հօր տանը լինեմ։ 50 Եւ  նորանք չ’հասկացան այն խօսքը որ նորանց հետ խօսեց։ 51Եւ նա նորանց հետ իջաւ եւ գնաց Նազարէթ. Եւ նորանց հնազանդ էր.  եւ նորա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտումը։ 52 Եւ Յիսուսը  զարգանում էր իմաստութիւնով եւ հասակով, եւ շնորհքով՝ Աստուծոյ եւ մարդկանց մօտ։

Աստվածաշունչ ,  Ընթերցել հատվածն օնլայն Դիտել Հիսուս ֆիլմը 

Comments
 
Loading...
End of content.
No more posts to load.