Ժողովուրդը արդեն ստեղծագործում է և հեղափոխությանը բանաստեղծություն են ձոնում

տարի առաջ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆ

Մեր ձեռքերը բաց` քայլում ենք առաջ, Ոգուց ժայթքում է հաղթության շառաչ, Քայլում ենք վստահ ու առանց հառաչ. Բյուր հազար Հայեր՝ խենթ աղջիկ ու մանչ:

Սրտերը բացած` քայլում ենք առաջ, Քայլում ենք հպարտ ու ո՛չ ձախ, ո՛չ աջ, Դեպի նպատակ՝ ազատ, աննահանջ` Կրծքերում լույսեր և Արևներ խաչ:

Շնչում ենք, շաչում ազնիվ մի պահանջ. «Էլ չի՛ լինելու՝ ոնց որ կար առաջ»: Բիրտ ուժը իշխող հանում է բառաչ, Զարկում ծնողին, զավակին կանաչ:

Սակայն քայլում են նորերը առաջ, Ձեռքերը պարզած Արևին ճաճանչ՝ Երգում ենք, պարում, գոչում հաղթականչ. Հաղթում է ազգը բարությա՛մբ իր քաջ, Հաղթում է Հա՛յը բարությամբ իր քաջ…

Արսեն Համբարյան 02.05.2018 թ., լուսաբացին. ԵՐԵՎԱՆ
Comments
 
Loading...
End of content.
No more posts to load.