2018 թվ .Հունվարի 1-ը .Շնորհավորում եմ բոլորիս ՆՈՐ ՏԱՐԻՆ

 

Բարի լույս….օրդ թող բարի բացվի իմ հայ ժողովուրդ։
Թող այս նոր 2018թ,առաջին օրը իր հետ բերի համերաշխություն…
Նոր Տարին կարծես ժամանակի տոնն է, իսկ ժամանակը անժամանակի ապացույցն է։
Մաղթում եմ, որ այս նոր տարում լավագույնս օգտագործենք ժամանակը և անժամանակ արժեքներ ստեղծենք։Թող այն նոր ձեռքբերումների տարի դառնա ամենքիս համար,:Թող այն անվտանգության տարի լինի Հայոց Բանակի և յուրաքանչյուր հայ զինվորի համար։ Թող ոչ մի կորուստ չլինի այս տարի ու մեր միասնականությամբ ու հավաքական ուժի շնորհիվ շարունակենք համատեղ քայլերով շարժվել առաջ, կառուցել բարեկեցիկ Հայաստան: Թող նոր տարում անառիկ լինեն մեր երկրի սահմանները և շատ հայ մանուկներ ծնվեն;Թող 2018 թվականը բեկումնային դառնա մեր նոր անկախության տարեգրության մեջ, լինի Հայաստանի Հանրապետության նվաճումների տարի բոլոր ասպարեզներում`առողջություն՝ հիվանդներին, հաղթանակներ՝ մարզիկներին, ոգեշնչում՝ արվեստի գործիչներին, փառք ու հզորություն՝ Հայաստանին։
Շնորհավորում եմ բոլորիս ՆՈՐ ՏԱՐԻՆ , ցանկանում եմ, որ միշտ արժանի մնանք Աստծո օրհնանքին ու ողորմությանը:
Թող մեր ընտանիքներում երբեք չպակասի Աստծո լույսը!

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *