1994 ԹՎԱԿԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 13… ՊԱՏԵՐԱԶՄԸ ԳՅՈՒՂ ՄՏԱՎ

Ի՞նչ էր մտածում պատանի Հայկը,
Երբ ավարտում էր նա… միջնակարգը,
Երազանք ուներ, երազանք՝ հազար,
Ուսման ծարավ էր, պիտի հագենար:
Տարին դաժան էր, մռայլ ու դժվար,
Սուրբ Հայրենիքը թշնամով պատած,
Ուսումը թողեց, նա զինվոր գրվեց,
Հայրենիքին՝ իր պարտքը կատարեց:
Տարին սոսկալի դժվար էր, դաժան,
Սիրելի Հայկը՝ տասնինը տարեկան,
Յոթ ամսվա զինվոր Հայկը քաջազուն,
Պատրաստ էր կանգնել առաջին գծում:
Առաջին գծի զինվորները քաջ,
Ոսոխին՝ ընդդեմ գնացին առաջ,
Քաջարի մեր Հայկը առա՜ջ… գոչեց,
Հայրենի հողին՝ իր կյանքը տվեց:
ԶԱ
24.12.2016
1974 թվականի հունիսի 12-ի օրը մեծ ուրախություն ապրեց Մանուկյանների ընտանիքը:Այդ օրը ծնվեց Արամայիս և
Արգեն Մանուկյանների առաջին արու զավակը՝ Հայկ Մանուկյանը, հինգ քույրերի միակ եղբայրը:
Վեց տարեկան էր ,երբ ընդունվեց իր ծննդավայրի ՝ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի միջնակարգ դպրոցի նախապատրաստական բաժինը:
Գերազանց առաջադիմությամբ և օրինակելի վարքի համար գովասանագրերով Հայկ Մանուկյանը ավարտեց տարրական դպրոցը և շարունակեց առաջ գնալ:
Ուսումնառության տարիներին եղել է առաջավոր պիոներ,հպարտ կոմերիտական:Շատ էր սիրում սպորտը և
մասնակցում էր Սևան ԿՄԸ Արարատի մարզադպրոցի ազատ ոճի ըմբշամարտի խմբակին:
Հայկ Մանուկյանը բազմիցս մասնակցել է այդ սպորտաձևի մրցումներին և արժանացել է պատվոգրերի՝ 29կգ քաշային կարգում 2-րդ տեղը գրավելու,
28կգ քաշային կարգում առաջին տեղը գրավելու, Քաջ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ազատ ոճի պատանեկան հուշամրցումներիում
41 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավելու համար:Ուսումնառության տարիներին
Հայկ Մանուկյանը իր վարքագծով բարձր է պահել թե՛ դպրոցի, թե՛ գյուղի և թե՛ իր պատիվը:
Հայկ Մանուկյանը միշտ մտածում էր անվանի մարդ դառնալ,ուսումնառության տարիներին սիրում էր մաթեմատիկան և պատմությունը:
Շատ էր սիրում պատմություններ լսել անվանի մարդկանց, հերոսների մասին:Նա ավարտեց միջնակարգը 1991 թվականին,
ավարտեց այն ժամանակ,երբ Հայաստան երկրում ազատագրական շարժում էր,ազգային ինքնագիտակցության զարթոնք,երբ թշնամին ավելի մոտ էր ու գազազած:
…1993 թվականի ապրիլին զորակոչվեց անկախ Հայաստանի բանակ:
Հիշում էր… տարիներ առաջ էր,Վ.Ի. Լենինի ,Մեծ Հայրենականում զոհվածների հուշարձանի մոտ երդվում էի պիոներական շարքերը ընդունվելու:
Երկրի կարգը փոխվում է, փոխվում է նաև երդման կարգը, նպատակը:Հայկ Մանուկյանը երդվեց Հայաստան Հայրենիքի համար,
Հայաստան –տան համար,երդվեց անմնացորդ նվիրումով Հայրենիքը փրկել գազան թշնամիներից:
Այդպես էլ երդվեց և անմնացորդ նվիրվեց սուրբ հողին` իր կյանքով, Արամայիս և Արգեն Մանուկյանների միակ որդի՝ դեռ 20-ը չբոլորած , Հայկ Մանուկյանը:
Հայաստանը չհայտարարված պատերազմի մեջ էր…
Պատերազմը գյուղ Փոքր Վեդի մտավ 1994 թվականի հունվարի 13-ին:Երկու օր առաջ՝ հունվարի 11-ին,
Հայոց բանակին զինվորագրված 8-ամսյա զինվոր
Հայկ Մանուկյանը ռազմի դաշտում անմահացավ ,կատարելով իր երդումը:Չխնայեց իր կյանքը,չմտածեց,
որ իր ծնողներ՝ Արամայիս հայրիկը և Արգեն մայրիկը որբանում են, չեն դիմանա այդ մեծ ցավին( և չդիմացավ Արգեն մայրիկը),
չհիշեց անգամ,որ մարում է իր հոր տան ծուխը…
Հիշեց իր պարտքը հայրենիքի նկատմամբ:
Հայաստան աշխարհը չի մոռանա իր քաջարի զավակներին,իսկ գյուղ Փոքր Վեդին իր առաջին զոհ,զինվոր Հայկ Մանուկյանին:
Հարազատ գյուղական համայնքը ի հիշատակ ,այն փողոցը,ուր մանկության տարիներին վազվզել, խաղացել է մանուկ Հայկը,
անվանակոչեց Հայկ Մանուկյանի անունով:Հարազատ դպրոցի «Փառքի» թանգարանում մի առանձին անկյուն է
նվիրված դպրոցի շրջանավարտ Հայկ Մանուկյանի հիշատակին:
Գյուղում արցախյան ազատամարտում զոհվածներին նվիրված ՝ Հարություն Առաքելյանի «Խաչ-խաչքար» հուշարձանին՝ Հայկ Մանուկյանի անունն է փորագրված:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար Հայկ Արամայիսի Մանուկյանը,
2002 թվականին հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»:
Հավերժ փա˜ռք, Հայկ Մանուկյանին, ով`2016 թվականի հունիսի 12-ին կլինի 42 տարեկան, …
Զաբելա Աբելյան
 
 
 
"Սուսաննա

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *