Հայրենասիրությունը չեն սովորում ,այդ սիրով ծնվում են

2017 ՄԱՅԻՍԻ 15 Սույն թվականի մայիսի 15-ին Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Հայրենասիրությունը չեն սովորում ,այդ սիրով ծնվում են >> խորագիրը կրող քառօրյա պատերազմին նվիրված միջոցառում : Նմանատիպ միջոցառումները արդեն տարիներ շարունակ ավանդաբար շարունակվում են այս դպրոցւմ; Եվ բոլորը գիտեն,որդպրոցը տոգորված է մեծ հայրենասիրությամբ : Այս դպրոցում աշխատող ցանկացած ուսուցիչ իր ներդրումն ունի այդ գործում : Միջոցառման պատվավոր հյուրերն էին Արցախի հերոս, գեներալ –մայոր Արկադի Տեր-Թդևոսյանը , գնդապետ Արայիկ Մուրադյանը , ԿՍՄ վարչության աշխատակիցները , Արագածոտնի մարզի զինկոմիսար Մաթեոս Ղազարյանը , համայնքապետարանի ներկայացուցիչները , հարևան համայնքների դպրոցի տնօրեններ , քառօրյա պատերազմի մասնակից Օհանավան համայնքի հերոս տղաները և Օհանավանի ազգաբնակչությունը : Միջոցառումն, ինչպես միշտ, անցավ բարձր մակարդակով , իսկ այն ավելի ոգևորիչ դարցրեց իր ներկայությամբ կենդանի լեգենդ, Արցախի հերոս Արկադի Տեր- Թադևոսյանը` Կոմանդոսը :
""
Իշխան Նիկողոսյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *