Շարունակվում են բարեգործական ծրագրերը: Հերթական ուրախալի լուրն այն է , որ Հովիկ Հունանյանի կողմից 12 մլն դրամ է հատկացվել Երևանի  շուրջ 70 հաշվանդամ անչափահաս երեխաներին:                                                                                                        Այս մասին հայտնում է մեր թղթակիցը: 

Տեղեկացնենք, որ Հովիկ Հունանյանն իր բարեգործական ծրագրերը մեկնարկել է արտակարգ դրության առաջին օրից: Նա անձամբ է այցելել մի շարք անապահով ընտանիքների և օգնել սնունդով, անհրաժեշտ պարագաներով: Հունանյանի նախաձեռնությունը նաև իր տեղը գտավ Շտապ օգնության կայաններում՝ ամենօրյա ռեժիմով: Նա չի դադարում մտածել ժողովրդի մասին, ապրում է մարդկանց հոգսերով:

Եվ օրեր առաջ նա սկսել է դիմակներ և ալկոգել բաժանել Երևանի փողոցներում: Ասում է.<<Տեսնելով մարդկանց սոցիալական ծանր վիճակը ՝ պարտավորված եմ , որ օգնեմ>>:

Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ բարությունը սկսվում է քեզնից…

Մեր թղթակիցը զրուցելով Հունանյանի հետ խոսել է հետագա ծրագրերի մասին: Իսկ բոլոր ծրագրերը շարունակական են :