Քիմ Քարդաշյան. Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ-ի գլոբալ հրադադարի կոչը, հարձակվել է Հայաստանի վրա

 

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը թվիթերի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիային: Նա գրել է.

Չնայած գլոբալ համավարակին՝ Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ-ի՝ գլոբալ հրադադարի կոչը, առանց դրդապատճառի հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա: Հայաստանում թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, և այժմ Ադրբեջանը սպառնում է ռմկաբոծել Հայաստանի ատոմակայանը: Միևնույն ժամանակ, հաջորդ շաբաթ կոնգրեսական փոփոխություններ են լինելու Ազգային պաշտպանության ակտում՝ երաշխավորելով, որ ԱՄՆ-ն հնարավորություն չի տա Ադրբեջանին ռազմական օգնություն ստանալ, որն ուղղվելու է Հայաստանի և Արցախի դեմ: Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և հենց հիմա դիվանագիտական ու քաղաքական միջոցներ ձեռնարկի՝ կանխելու ավելորդ էսկալացիան և մարդկային կյանքերը կորուստները:

Ես կանգնած եմ իմ հայ հայրենակիցների կողքին և աղոթում են նրանց համար, ովքեր երկրի սահմանային գոտում ներգրավվել են վերջին լարվածությունում: Ես կոչ եմ անում խաղաղ ճանապարհով լուծել այդ անհիմն հարձակումների հարցը այս իսկապես բարդ համավարակի պայմաններում:

Խնդրում եմ, կոչ արեք ձեր սենատորներին և ներկայացուցիչներին՝ աջակցելու Հայաստանին:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *