Պատգամավորները կտրվել են իրականությունից

Երկու տարի առաջ մեծ դժվարությամբ, մեր համախմբվածության արդյունքում մենք մերժեցինք ստրկությանը, բռնապետությանը, թալանը և Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք ձեռքի տված թևակոխեցինք նոր թավշյա ժամանակաշրջան…

Երկու տարի շարունակ Փաշինյանը օր ու գիշեր աշխատելով իրականացրեց բավականին տեսանելի և արդյունավետ ծրագրեր: Ժողովուրդը մինչ օրս նրան սիրում և վստահում է: Երկու տարիների ընթացքում երկիրն ու Փաշինյանը տեսան նաև շատ վանեցյանանման դավաճանություններ, և միևնույնն է առաջ քայլեցին, հետ չնայեցին…
Այսօր ամբողջ աշխարհում պանդեմիա է հայտարարված, համաճարակը չպլանավորված և առանց թույլտվություն հարցնելու ներխուժեց նաև մեր կյանք: մենք պայքարում ենք, մենք հավատում ենք մեր վաղվա օրվան; Սակայն այս ամենի մեջ կա մի ցավալի կետ. մեր խորհրդարանն ունի 132 պատգամավոր հայ ժողովրդի կողմից ընտրված, և նրանցից մեկ կամ երկու տասնյակն է որ աշխատում է, և հասկանում է , որ խորհրդարանում է հայտնվել ոչ թե քայլելու համար, այլ երկիրը շենացնելու, ապրեցնելու, Փաշինյանին օգնելու, գործ անելու…
Սթափվեք պարոնայք, այս դժվարին իրավիճակում սատար կանգնեք պետությանը հայ ժողովրդին ու Փաշինյանին: Վաղը կարող է ուշ լինել, վաղը կարող է չլինել, և մի մոռացեք որ հայ ժողովուրդը վատին մերժելու հրաշալի փորձու ունի:

Հովհաննես Յորդանյանը գրում է.

Ես էլ երկար ժամանակ մտածում էի, թե ինչու՞ պատգամավորները խուսափում են ֆէյսբուքյան ստատուսներ գրել, անձնական կարծիքներ հայտնել։
Բայց այսօր ստացա իմ հարցի պատասխանը, որ իրոք ավելի լավ է ոչ մի բան էլ չգրեն։
Ամեն մի գրածից հետո ավելի համոզվում եմ, որ համալսարան ավարտելը շատ քիչ է, պատգամավոր լինելն էլ քիչ է։ Գրագիտություն կա բայց չեն կայանում ։
Հ.Գ. խնդրում եմ ուղակի հետևեք ձեր կոչումին, ու եթե գտնում եք, որ չեք կանչված տվյալ գործի համար, ապա ավելի լավ է ազատեք։
Ուժեղ առաջնորդը չի կարող բոլորի փոխարեն գործել ինչքան էլ որ շատ ուզենա։
Երեխային էլ մազերից բարձրացնելով չես բոյովացնի։
Հարգելի իշխանավորներ ջան արդարացրեք առաջնորդի և ժողովրդի սպասելիքները, ձեր ճիշտ խոսքով ու գործով։ Մի կտրվեք իրականությունից։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *