Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ ։

 

Այս մասին կարդում ենք Սուրբ գրքի մեջ , չորս ավետարանիչները խոսում են այս մասին(ամբողջությամբ ներքևում կարող եք կարդալ).

Ավետարանների հերթականությունը Մատթևոս, Մարկոս, Ղուկաս , Հովհաննես։
Բայց դեպքերի հերթակաանությունը եթե փորձենք իրար հաջորդական դիտարկել, ապա կարդալուց հետո պարզ է դառնում , որ Հովհաննես ավետարանիչը ավելի խորքից է գրում։

Հովհ12:1
Զատկից վեց օր առաջ որոշում է այցելել մահացած Ղազարոսի, նույն Մարիամի և Մարթայի եղբորը։

Այնուհետև աշակերտները չեն ուզում, բայց շատ հետաքրքիր է աշակերտներից մեկն ասում է գնանք մեռնենք Հիսուսի հետ։

Այնուհետև աշակերտներին ուղարկում է ավանակի ետևից, որից հետո նստած վրան մոտենում է Երուսաղեմի։

Այժմ երեք կարևոր բաների մասին եմ ուզում այսօր խոսել։

Նախ մոտենալուց քաղաքը դղրդաց, ժողովուրդը փառավոր դիմավորում արեց։
Տեսել էին հրաշքները, զորությունները, վերջին հրաշքն էլ Ղազարոսի հարությունն էր։

Ա. Լացեց

Մոտեցավ Երուսաղեմի ու լաց եղավ։

Եթե իմանայիր այս օրը, խաղաղությունը։

Հիսուս խոսում է, իր գալով խաղալություն է գալիս, բայց լացում է , որ չընդունեց իր ժողովուրդը։

Բ.Մտավ Տաճարը

Մաքրեց Տաճարը։

Գ. Սովորեցրեց

Պատասխանեց հավատացողների և չհավատացողների հարցերին։

Այսպես է լինում երբ Հիսուսը հայտնվում է մարդու կյանքում։

Փոխում է մարդուն, մաքրում է և սովորեցնում։

Արդյո՞ք Հիսուսը հայտնվել է քո կյանքում։

Արդյո՞ք մաքրել է քո անձը։

Արդյո՞ք սովորում ես նրանից։

Ավետարան ըստ ՄԱՏԹԵՈՍԻ 21:1-46
Մարկոս 11:1-33
Ղուկաս 19:28-48
Հովհաննես 12:1-50

Հովհաննես Յորդանյան

Ավետարան ըստ ՄԱՏԹԵՈՍԻ 21:1-46

Քրիստոսի մուտքը Երուսաղէմում։ Տաճարումը ցոյց տուած իշխանութիւնը։ Երկու որդիներ ունեցող մարդի առակը։

1 Եւ երբոր Երուսաղէմին մօտեցան՝ եւ Բեթփագէ եկան Ձիթենեաց սարի մօտ, այն ժամանակ Յիսուսը երկու աշակերտ ուղարկեց, 2 Եւ ասեց նորանց. Գնացէք այդ գիւղը՝ որ ձեր առաջն է, եւ շուտով այնտեղ մի էշ կգտնէք կապած եւ մի աւանակ նորա հետ. արձակեցէք բերէք ինձ մօտ։ 3 Եւ եթէ մէկը բան ասէ ձեզ, ասեցէք, թէ՝ Նորանք Տիրոջը պէտք են. եւ նա շուտով կուղարկէ նորանց։ 4 Բայց այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռով խօսուածը, որ ասում է. 5 Ասեցէք Սիօնի աղջկանը. Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս, հեզ՝ եւ էշն ու աւանակի քուռակը հեծած։ 6 Աշակերտներն էլ գնացին՝ եւ արին ինչպէս որ Յիսուսը հրամայեց նորանց. 7 Էշը եւ աւանակը բերին՝ եւ իրանց հանդերձները նորանց վերայ գցեցին, եւ նա նորանց վերայ նստեց։ 8 Եւ խիստ շատ ժողովուրդներ իրանց հանդերձները ճանապարհի վերայ փռեցին. ուրիշներն էլ ծառերիցը ճիւղեր էին կտրում եւ ճանապարհումը փռում։ 9 Եւ առաջից եւ ետեւից գնացող ժողովուրդները աղաղակում էին եւ ասում. Ովսաննա Դաւիթի Որդուն, օրհնեալ է Տիրոջ անունովն եկողը. Ովսաննա բարձունքներումը։
10 Երբոր նա Երուսաղէմ մտաւ, բոլոր քաղաքը դղրդաց եւ ասեց. Սա ո՞վ է։ 11 Եւ ժողովուրդներն ասում էին. Սա Յիսուս մարգարէն է՝ Գալիլեայի Նազարէթիցը։
12 Եւ Յիսուսը մտաւ Աստուծոյ տաճարը եւ դուրս արաւ տաճարի մէջ բոլոր ծախողներին եւ առնողներին, եւ փող փոխողների սեղանները եւ աղաւնի ծախողների աթոռները կործանեց. 13 Եւ ասեց նորանց. Գրուած է՝ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. եւ դուք աւազակների այր էք արել դորան։
14 Եւ տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր եկան նորա մօտ եւ նա նորանց բժշկեց։ 15 Երբոր քահանայապետները եւ դպիրները տեսան այն հրաշքները որ արաւ, եւ այն երեխաներին էլ տաճարումն աղաղակելիս եւ ասելիս՝ Ովսաննա Դաւիթի Որդուն, նեղացան. 16 Եւ ասեցին նորան. Լսո՞ւմ ես, դորանք ի՞նչ են ասում։ Յիսուսն էլ ասեց նորանց. Այո, դուք երբէք չէ՞ք կարդացել թէ՝ Մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնութիւն կատարեցիր։
17 Եւ նա նորանց թողելով գնաց քաղաքիցը դուրս՝ Բեթանիա եւ գիշերն այնտեղ մնաց։
18 Եւ առաւօտանց երբոր ետ էր դառնում քաղաքը, սովեց։ 19 Եւ այն ճանապարհի վերայ մի թզենի տեսնելով, գնաց նորա մօտ, եւ նորա վերայ մի բան չգտաւ բայց միայն տերեւ. եւ նորան ասեց. Այլեւս քեզանից պտուղ չլինի յաւիտեան. եւ թզենին իսկոյն չորացաւ։ 20 Եւ աշակերտները տեսնելով զարմացան եւ ասեցին. Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ։ 21 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ որ հաւատք ունենաք եւ չերկմտիք, ոչ թէ միայն կանէք թզենիին եղածը, այլ թէ որ այդ սարին էլ ասէք՝ վեր կաց եւ ընկիր ծովը, կլինի։ 22 Եւ ամեն ինչ որ աղօթքի մէջ խնդրէք հաւատալով, կառնէք։
23 Եւ երբոր եկաւ տաճարը, նա սովորեցնելիս, քահանայապետները եւ ժողովրդի ծերերը նորա մօտ եկան եւ ասեցին. Ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները, եւ ո՞վ տուաւ քեզ այդ իշխանութիւնը։ 24 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզանից մէկ բան կհարցնեմ. եթէ այն ինձ ասէք, ես էլ ձեզ կասեմ թէ ինչ իշխանութիւնով եմ անում այս բաները։ 25 Յովհաննէսի մկրտութիւնը ո՞րտեղից էր, երկնքի՞ց թէ մարդկանցից. եւ նորանք իրանց մէջ միտք էին անում եւ ասում. 26 Եթէ ասենք՝ երկնքից, կասէ մեզ՝ Ապա ինչո՞ւ չհաւատացիք նորան. իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդիցը վախենում ենք, որովհետեւ ամենքը Յովհաննէսին մարգարէի տեղ են ընդունում։ 27 Եւ պատասխանեցին Յիսուսին եւ ասեցին. Չգիտենք։ Նա էլ նորանց ասեց. Ես էլ չեմ ասիլ ձեզ՝ թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։
28 Բայց ինչպէ՞ս է երեւում ձեզ. մի մարդ երկու որդի ունէր. եւ եկաւ առաջինին ասեց. Որդի, գնա այսօր իմ այգումը բան արա։ 29 Նա էլ պատասխանեց եւ ասեց. Չեմ կամենում. բայց յետոյ զղջաց եւ գնաց։ 30 Եւ միւսի մօտ գնաց եւ ասեց այնպէս. նա էլ պատասխանեց եւ ասեց. Կգնամ, տէր. եւ չգնաց։ 31 Հիմա այս երկուսից ո՞րն արաւ հօր կամքը։ Նորան ասեցին. Առաջինը։ Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մաքսաւորները եւ պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստուծոյ արքայութիւնը։ 32 Որովհետեւ Յովհաննէսն եկաւ ձեզ մօտ արդարութեան ճանապարհով, եւ չհաւատացիք նորան, բայց մաքսաւորները եւ պոռնիկները հաւատացին նորան. եւ դուք տեսնելով չզղջացիք յետոյ, որ հաւատաք նորան։
33 Մի ուրիշ առակ լսեցէք. Մի տանուտէր մարդ կար՝ որ այգի տնկեց եւ նորան ցանգով պատեց. եւ նորա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. եւ տուաւ նորան մշակների, եւ գնաց հեռու աշխարհք։ 34 Եւ երբոր պտղի ժամանակը մօտեցաւ, ուղարկեց իր ծառաները մշակների մօտ՝ նորա պտուղները առնելու։ 35 Եւ մշակները նորա ծառաներին բռնեցին՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։ 36 Դարձեալ ուղարկեց ուրիշ ծառաներ առաջիններից շատ, եւ նորանց էլ այնպէս արին։ 37 Վերջապէս իր որդուն նորանց մօտ ուղարկեց ասելով, իմ որդուցը կամաչեն։ 38 Բայց մշակներն որդուն տեսնելով, իրանք իրանց ասեցին. Սա է ժառանգը, եկէք սորան սպանենք, եւ նորա ժառանգութեանը տիրենք։ 39 Եւ բռնեցին նորան, այգուցը դուրս հանեցին եւ սպանեցին։ 40 Արդ՝ երբոր այն այգու տէրը գայ, ի՞նչ կանէ այն մշակներին։ 41 Նորան ասեցին. Չարերին չարաչար կկորցնէ, եւ այգին կտայ ուրիշ մշակների, որ պտուղները կտան նորան իրանց ժամանակներումը։ 42 Յիսուսը նորանց ասեց. Դուք երբէք չէ՞ք կարդացել գրքումը՝ Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ. սա Տիրոջիցը եղաւ, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։ 43 Սորա համար ասում եմ ձեզ. որ Աստուծոյ արքայութիւնը ձեզանից վեր կառնուի եւ մի ազգի կտրուի, որ նորա պտուղներ կբերէ։ 44 Եւ այս քարի վերայ ընկնողը կփշրուի. եւ ում վերայ որ նա ընկնի՝ կջարդէ նորան։
45 Եւ երբոր քահանայապետները եւ Փարիսեցիները նորա առակները լսեցին, հասկացան՝ որ իրանց համար է ասում։ 46 Եւ ուզում էին որ բռնեն նորան, բայց ժողովուրդներիցը վախեցան. որովհետեւ նորան մարգարէի տեղ էին ընդունում։

Ավետարան ըստ Մարկոսի 11:1-33

ա Եւ երբոր Երուսաղէմին մօտեցան՝ եւ Բեթփագէ եկան Ձիթենեաց սարի մօտ, այն ժամանակ Յիսուսը երկու աշակերտ ուղարկեց, 2 Եւ ասեց նորանց. Գնացէք այդ գիւղը՝ որ ձեր առաջն է, եւ շուտով այնտեղ մի էշ կգտնէք կապած եւ մի աւանակ նորա հետ. արձակեցէք բերէք ինձ մօտ։ 3 Եւ եթէ մէկը բան ասէ ձեզ, ասեցէք, թէ՝ Նորանք Տիրոջը պէտք են. եւ նա շուտով կուղարկէ նորանց։ 4 Բայց այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռով խօսուածը, որ ասում է. 5 Ասեցէք Սիօնի աղջկանը. Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս, հեզ՝ եւ էշն ու աւանակի քուռակը հեծած։ 6 Աշակերտներն էլ գնացին՝ եւ արին ինչպէս որ Յիսուսը հրամայեց նորանց. 7 Էշը եւ աւանակը բերին՝ եւ իրանց հանդերձները նորանց վերայ գցեցին, եւ նա նորանց վերայ նստեց։ 8 Եւ խիստ շատ ժողովուրդներ իրանց հանդերձները ճանապարհի վերայ փռեցին. ուրիշներն էլ ծառերիցը ճիւղեր էին կտրում եւ ճանապարհումը փռում։ 9 Եւ առաջից եւ ետեւից գնացող ժողովուրդները աղաղակում էին եւ ասում. Ովսաննա Դաւիթի Որդուն, օրհնեալ է Տիրոջ անունովն եկողը. Ովսաննա բարձունքներումը։
10 Երբոր նա Երուսաղէմ մտաւ, բոլոր քաղաքը դղրդաց եւ ասեց. Սա ո՞վ է։ 11 Եւ ժողովուրդներն ասում էին. Սա Յիսուս մարգարէն է՝ Գալիլեայի Նազարէթիցը։
12 Եւ Յիսուսը մտաւ Աստուծոյ տաճարը եւ դուրս արաւ տաճարի մէջ բոլոր ծախողներին եւ առնողներին, եւ փող փոխողների սեղանները եւ աղաւնի ծախողների աթոռները կործանեց. 13 Եւ ասեց նորանց. Գրուած է՝ Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. եւ դուք աւազակների այր էք արել դորան։
14 Եւ տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր եկան նորա մօտ եւ նա նորանց բժշկեց։ 15 Երբոր քահանայապետները եւ դպիրները տեսան այն հրաշքները որ արաւ, եւ այն երեխաներին էլ տաճարումն աղաղակելիս եւ ասելիս՝ Ովսաննա Դաւիթի Որդուն, նեղացան. 16 Եւ ասեցին նորան. Լսո՞ւմ ես, դորանք ի՞նչ են ասում։ Յիսուսն էլ ասեց նորանց. Այո, դուք երբէք չէ՞ք կարդացել թէ՝ Մանուկների եւ կաթնակերների բերանից օրհնութիւն կատարեցիր։
17 Եւ նա նորանց թողելով գնաց քաղաքիցը դուրս՝ Բեթանիա եւ գիշերն այնտեղ մնաց։
18 Եւ առաւօտանց երբոր ետ էր դառնում քաղաքը, սովեց։ 19 Եւ այն ճանապարհի վերայ մի թզենի տեսնելով, գնաց նորա մօտ, եւ նորա վերայ մի բան չգտաւ բայց միայն տերեւ. եւ նորան ասեց. Այլեւս քեզանից պտուղ չլինի յաւիտեան. եւ թզենին իսկոյն չորացաւ։ 20 Եւ աշակերտները տեսնելով զարմացան եւ ասեցին. Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ։ 21 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. թէ որ հաւատք ունենաք եւ չերկմտիք, ոչ թէ միայն կանէք թզենիին եղածը, այլ թէ որ այդ սարին էլ ասէք՝ վեր կաց եւ ընկիր ծովը, կլինի։ 22 Եւ ամեն ինչ որ աղօթքի մէջ խնդրէք հաւատալով, կառնէք։
23 Եւ երբոր եկաւ տաճարը, նա սովորեցնելիս, քահանայապետները եւ ժողովրդի ծերերը նորա մօտ եկան եւ ասեցին. Ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները, եւ ո՞վ տուաւ քեզ այդ իշխանութիւնը։ 24 Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզանից մէկ բան կհարցնեմ. եթէ այն ինձ ասէք, ես էլ ձեզ կասեմ թէ ինչ իշխանութիւնով եմ անում այս բաները։ 25 Յովհաննէսի մկրտութիւնը ո՞րտեղից էր, երկնքի՞ց թէ մարդկանցից. եւ նորանք իրանց մէջ միտք էին անում եւ ասում. 26 Եթէ ասենք՝ երկնքից, կասէ մեզ՝ Ապա ինչո՞ւ չհաւատացիք նորան. իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդիցը վախենում ենք, որովհետեւ ամենքը Յովհաննէսին մարգարէի տեղ են ընդունում։ 27 Եւ պատասխանեցին Յիսուսին եւ ասեցին. Չգիտենք։ Նա էլ նորանց ասեց. Ես էլ չեմ ասիլ ձեզ՝ թէ ի՞նչ իշխանութիւնով եմ անում այս բաները։
28 Բայց ինչպէ՞ս է երեւում ձեզ. մի մարդ երկու որդի ունէր. եւ եկաւ առաջինին ասեց. Որդի, գնա այսօր իմ այգումը բան արա։ 29 Նա էլ պատասխանեց եւ ասեց. Չեմ կամենում. բայց յետոյ զղջաց եւ գնաց։ 30 Եւ միւսի մօտ գնաց եւ ասեց այնպէս. նա էլ պատասխանեց եւ ասեց. Կգնամ, տէր. եւ չգնաց։ 31 Հիմա այս երկուսից ո՞րն արաւ հօր կամքը։ Նորան ասեցին. Առաջինը։ Յիսուսը նորանց ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մաքսաւորները եւ պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստուծոյ արքայութիւնը։ 32 Որովհետեւ Յովհաննէսն եկաւ ձեզ մօտ արդարութեան ճանապարհով, եւ չհաւատացիք նորան, բայց մաքսաւորները եւ պոռնիկները հաւատացին նորան. եւ դուք տեսնելով չզղջացիք յետոյ, որ հաւատաք նորան։
33 Մի ուրիշ առակ լսեցէք. Մի տանուտէր մարդ կար՝ որ այգի տնկեց եւ նորան ցանգով պատեց. եւ նորա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. եւ տուաւ նորան մշակների, եւ գնաց հեռու աշխարհք։ 34 Եւ երբոր պտղի ժամանակը մօտեցաւ, ուղարկեց իր ծառաները մշակների մօտ՝ նորա պտուղները առնելու։ 35 Եւ մշակները նորա ծառաներին բռնեցին՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին։ 36 Դարձեալ ուղարկեց ուրիշ ծառաներ առաջիններից շատ, եւ նորանց էլ այնպէս արին։ 37 Վերջապէս իր որդուն նորանց մօտ ուղարկեց ասելով, իմ որդուցը կամաչեն։ 38 Բայց մշակներն որդուն տեսնելով, իրանք իրանց ասեցին. Սա է ժառանգը, եկէք սորան սպանենք, եւ նորա ժառանգութեանը տիրենք։ 39 Եւ բռնեցին նորան, այգուցը դուրս հանեցին եւ սպանեցին։ 40 Արդ՝ երբոր այն այգու տէրը գայ, ի՞նչ կանէ այն մշակներին։ 41 Նորան ասեցին. Չարերին չարաչար կկորցնէ, եւ այգին կտայ ուրիշ մշակների, որ պտուղները կտան նորան իրանց ժամանակներումը։ 42 Յիսուսը նորանց ասեց. Դուք երբէք չէ՞ք կարդացել գրքումը՝ Այն քարը, որ շինողներն անարգեցին, նա եղաւ անկիւնի գլուխ. սա Տիրոջիցը եղաւ, եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։ 43 Սորա համար ասում եմ ձեզ. որ Աստուծոյ արքայութիւնը ձեզանից վեր կառնուի եւ մի ազգի կտրուի, որ նորա պտուղներ կբերէ։ 44 Եւ այս քարի վերայ ընկնողը կփշրուի. եւ ում վերայ որ նա ընկնի՝ կջարդէ նորան։
45 Եւ երբոր քահանայապետները եւ Փարիսեցիները նորա առակները լսեցին, հասկացան՝ որ իրանց համար է ասում։ 46 Եւ ուզում էին որ բռնեն նորան, բայց ժողովուրդներիցը վախեցան. որովհետեւ նորան մարգարէի տեղ էին ընդունում։
Ավետարան ըստ Ղուկասի 19:28-48.
28 Եւ երբոր այս ասեց, առաջ գնաց, որ վեր ելնէ Երուսաղէմ։
29 Եւ եղաւ երբոր Բեթփագէին եւ Բեթանիային մօտեցաւ, այն սարին մօտ որ Ձիթենեաց սար է կոչվում, իր աշակերտներից երկուսին ուղարկեց եւ ասեց. 30 Գնացէք այդ դիմացի գիւղը, եւ երբոր մէջը մտնէք, մի կապած աւանակ կ’գտնէք, որի վերայ երբէք ոչ մի մարդ նստած չէ. նորան արձակեցէք բերէք։ 31 Եւ եթէ մէկը հարցնէ ձեզ՝ թէ Ի՞նչու էք արձակում, նորան այսպէս ասեցէք թէ Տիրոջը պէտք է սա։ 32 Ուղարկուածներն էլ երբոր գնացին, այնպէս գտան ինչպէս նորանց ասեց։ 33 Եւ նորանք աւանակն արձակելիս՝ նորա տէրերն ասեցին նորանց. Ի՞նչու էք արձակում այդ աւանակը։ 34 Նորանք էլ ասեցին. Տիրոջը պէտք է սա։ 35 Եւ նորան բերին Յիսուսի մօտ. եւ իրանց հանդերձները աւանակի վերայ գցեցին, եւ Յիսուսին հեծեցրին։ 36 Եւ նորա գնալու ժամանակին իրանց հանդերձները փռում էին ճանապարհի վերայ։ 37 Եւ երբոր նա արդէն մօտեցաւ Ձիթենեաց սարի զառիվայրին, աշակերտների բոլոր բազմութիւնն ուրախութիւնով սկսեց օրհնել Աստուծուն բարձր ձայնով՝ այն բոլոր զօրութիւնների համար որ տեսել էին։ 38 Եւ ասում էին. Օրհնեալ է Տիրոջը անունովն եկող թագաւորը. խաղաղութիւն լինի երկնքումը եւ փառք բարձունքներումը։ 39 Եւ Փարիսեցիներից ոմանք ժողովրդի միջիցը նորան ասեցին. Վարդապետ, յանդիմանիր աշակերտներիդ։ 40 Եւ նա պատասխանեց եւ ասեց՝ Ասում եմ ձեզ՝ որ եթէ սորանք լռեն, քարերն են աղաղակելու։
41 Եւ երբոր մօտեցաւ, տեսաւ քաղաքը, լացաւ նորա վերայ եւ ասեց. 42 Եթէ դո՜ւ էլ իմանայիր՝ գոնեա այս օրուայ օրը քո խաղաղութեան մասին. բայց հիմա ծածկուեցաւ քո աչքերիցը։ 43 Որովհետեւ օրեր կգան քեզ վերայ, եւ քո թշնամիները չորս կողմովդ պատնէշ կ’պատեն, եւ կ’պաշարեն քեզ եւ ամեն կողմից քեզ կնեղացնեն. 44 Եւ հիմնայատակ կ’անեն քեզ եւ քո որդիքն էլ քո միջումը. եւ չեն թողիլ քո միջումը քար քարի վերայ. փոխանակ որ չ’ճանաչեցիր քեզ այցելելու ժամանակը։
45 Եւ տաճարը մտաւ սկսեց դուրս հանել նորանում ծախողներին եւ առնողներին. 46 Եւ նորանց ասեց. Գրուած է թէ Իմ տունն աղօթքի տուն է, եւ դուք նորան աւազակների այր էք արել։
47 Եւ ամեն օր սովորեցնում էր նորանց տաճարումը. բայց քահանայապետները եւ դպիրները եւ ժողովրդի գլխաւորներն ուզում էին կորցնել նորան։ 48 Եւ չէին գտնում թէ ինչ անեն. որովհետեւ բոլոր ժողովուրդը նորանից կախուած էր լսելով։

Ավետարան ըստ Հովհաննեսի 12:1-50

1 Եւ Յիսուսը զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսն էր, որին մեռելներից յարութիւն տուաւ։ 2 Եւ այնտեղ հացկերութիւն արին նորա համար. և Մարթան ծառայում էր, եւ Ղազարոսը նորա հետ սեղան նստողներից մէկն էր։ 3 Մարիամն էլ մի լիտր նարդոսի ազնիւ մեծագին իւղ առաւ, Յիսուսի ոտները օծեց, եւ իր մազերովը սրբում էր նորա ոտները. եւ տունը լցուեցաւ իւղի հոտովը։ 4 Եւ ասեց նորա աշակերտներից մէկը՝ Յուդա Սիմօնեան Իսկարիովտացին, որ նորան մատնելու էր՝ 5 Ի՞նչու համար այդ իւղը երեք հարիւր դենարի չծախուեցաւ, եւ աղքատներին տրուեցաւ։ 6 Բայց սա ասեց, ոչ թէ որովհետեւ աղքատների համար նորա հոգն էր. այլ որ գող էր՝ եւ քսակը ունէր, եւ ընկածը պահում էր։ 7 Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուր դորան, նա իմ պատանքի օրուան համար էր պահել այդ։ 8 Որովհետեւ աղքատներին միշտ ձեզ հետ ունիք. բայց ինձ միշտ չունիք։ 9 Եւ Հրէաներից շատ ժողովուրդ գիտաց, թէ նա այնտեղ է, եւ եկան, ոչ թէ միայն Յիսուսի համար, այլ որ Ղազարոսին էլ տեսնեն, որին մեռելներից յարութիւն տուաւ։ 10 Քահանայապետներն էլ խորհուրդ արին, որ Ղազարոսին էլ սպանեն։ 11 Որովհետեւ Հրէաներից շատերը նորա պատճառովը գնում էին եւ հաւատում էին Յիսուսին։ 12 Նորա հետեւեալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տօնին, երբոր լսեցին, թէ Յիսուսը գալիս է Երուսաղէմ, 13 Արմաւի ծառերի ճղեր առան, եւ դուրս գնացին նորա առաջին, աղաղակում էին. Ովսաննայ, օրհնեալ է նա որ Տիրոջ անունովը գալիս է, Իսրայէլի թագաւորը։ 14 Եւ Յիսուսը մի աւանակ գտաւ, եւ նորա վերայ նստեց. ինչպէս գրուած է՝ թէ 15 Մի վախենար, Սիօնի աղջիկ, ահա քո թագաւորը գալիս է՝ էշի աւանակի վերայ նստած։ 16 Եւ նորա աշակերտներն առաջ չիմացան այս բաները. բայց երբ որ Յիսուսը փառաւորուեցաւ՝ այն ժամանակ յիշեցին, թէ այս նորա համար գրուած էր. եւ այն բանը արին նորան։ 17 Եւ ժողովուրդը՝ որ նորա հետ էր, վկայում էր, թէ Ղազարոսին գերեզմանիցը դուրս կանչեց. եւ մեռելներից յարութիւն տուաւ նորան։ 18 Եւ նորա համար էլ ժողովուրդը գնաց նորա առաջին, որ լսեցին թէ նա արել էր այն նշանը։ 19 Բայց Փարիսեցիներն իրար մէջ ասում էին. Տեսնո՞ւմ էք, որ ոչինչ օգուտ չունիք. ահա աշխարհքը նորա ետեւից գնաց։ 20 Եւ կային ոմանք Հելլենացիք՝ նորանցից, որ եկել էին այնտեղ, որ երկրպագեն այն տօնումը։ 21 Նորանք եկան Փիլիպպոսի մօտ որ Գալիլեայի Բեթսայիդայիցն էր, նորան խնդրում էին եւ ասում. Տէր, կամենում ենք Յիսուսին տեսնել։ 22 Փիլիպպոսը գալիս է Անդրէասին ասում. Անդրէասը եւ Փիլիպպոսը ասում են Յիսուսին։ 23 Յիսուսն էլ պատասխանեց նորանց՝ եւ ասեց. Ժամը հասաւ, որ մարդի Որդին փառաւորուի։ 24 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ ցորենի հատը հողի մէջ չընկնի եւ մեռնի, ինքը մինակ կմնայ. բայց եթէ մեռնի, շատ պտուղ կբերէ։ 25 Իր անձը սիրողը՝ կկորցնէ նորան, եւ իր անձն ատողը այս աշխարհքումը, յաւիտենական կեանքի մէջ կպահէ նորան։ 26 Եթէ մէկը ծառայէ ինձ, թող նա իմ ետեւից գայ. եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտօնեան կլինի. եթէ մէկը ծառայէ ինձ, Հայրը կպատուէ նորան։ 27 Հիմա իմ անձը խռոված է. եւ ի՞նչ ասեմ. Հայր, ազատիր ինձ այս ժամիցը. սակայն իսկ սորա համար եկայ այս ժամի մէջ։ 28 Հայր, փառաւորիր քո անունը։ Եւ երկնքիցը ձայն եկաւ, թէ՝ Փառաւորեցի էլ եւ դարձեալ կփառաւորեմ։ 29 Եւ ժողովուրդը, որ կանգնած էր եւ լսում էր, ասում էին, Որոտմունք եղաւ. ուրիշներն ասում էին. Հրեշտակ խօսեց նորա հետ։ 30 Յիսուսը պատասխանեց եւ ասեց. Այս ձայնը ոչ թէ ինձ համար եղաւ, այլ ձեզ համար։ 31 Հիմա դատաստան է այս աշխարհքի. հիմա այս աշխարհքի իշխանը դուրս կգցուի։ 32 Եւ ես երբոր բարձրանամ երկրիցը, ամենքին կքաշեմ ինձ մօտ։ 33 Եւ այս ասում էր, որ ցոյց տայ, թէ ինչպիսի մահով պիտի մեռնի։ 34 Ժողովուրդը պատասխանեց նորան. Մենք օրէնքիցը լսեցինք, թէ Քրիստոսը յաւիտեան կկենայ. եւ դու ինչպէ՞ս ես ասում, թէ պէտք է մարդի Որդին բարձրանայ. ո՞վ է այն մարդի Որդին։ 35 Յիսուսն էլ ասեց նորանց. Մի քիչ ժամանակ դեռ լոյսը ձեզ հետ է. գնացէք, քանի որ լոյսն ունիք, որ խաւարը ձեզ չհասնէ. եւ խաւարումը գնացողը չգիտէ, թէ ո՞ւր է գնում։ 36 Քանի որ լոյսն ունիք, հաւատացէք լոյսին, որ լոյսի որդիք լինիք։ Յիսուսը այս բանը խօսեց, եւ գնաց թագցուեցաւ նորանցից։ 37 Եւ թէպէտ նա այնքան նշաններ արել էր նորանց առաջին, նորանք չէին հաւատում նորան. 38 Որ Եսայիա մարգարէի խօսքը կատարուի, որ ասեց. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։ 39 Նորա համար չէին կարողանում հաւատալ. որ Եսայիան դարձեալ ասում է. 40 Նորանց աչքերը կուրացրեց, եւ նորանց սրտերը թմրացրեց, որ աչքով չտեսնեն, եւ սրտով չիմանան, եւ դառնան՝ եւ ես բժշկեմ նորանց։ 41 Եսայիան սա ասեց, երբոր նորա փառքը տեսաւ, եւ նորա համար խօսեց։ 42 Բայց եւ այնպէս իշխաններիցը շատերը հաւատացին նորան. սակայն Փարիսեցիների պատճառովը չէին դաւանում, որ ժողովարանիցը դուրս չգցուին։ 43 Որովհետեւ մարդկանց փառքն աւելի սիրեցին քան թէ Աստուծոյ փառքը։ 44 Եւ Յիսուսը աղաղակում էր եւ ասում. Ինձ հաւատացողը չէ թէ ինձ է հաւատում, այլ ինձ ուղարկողին։ 45 Եւ ինձ տեսնողը, ինձ ուղարկողին է տեսնում։ 46 Ես լոյս եկայ աշխարհքը, որ ամեն ինձ հաւատացողը խաւարի մէջ չմնայ։ 47 Եւ եթէ մէկն իմ խօսքերին լսէ եւ չհաւատայ, ես չեմ դատիլ նորան. որովհետեւ ես չեկայ որ աշխարհքը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհքը։ 48 Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չընդունողը ունի իրան դատողին. այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կդատէ նորան յետին օրը։

49 Որովհետեւ ես իմ անձիցը չխօսեցի. բայց ինձ ուղարկող Հայրը, նա պատուէր տուաւ ինձ, թէ ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ։ 50 Եւ գիտեմ, որ նորա պատուիրանքը յաւիտենական կեանք է. ուրեմն ինչ որ ես խօսում եմ, ինչպէս Հայրն ասեց ինձ՝ այնպէս եմ խօսում։

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *