Շատերին իր ասմունքով գերած փոքրիկ Մարիամը հետաքրքիր նախաձեռնության է մասնակցում

2018-06-06 17:58:22

Asekose.am-ը ներկայացրել էր տեսանյութ,թե ինչպես է փոքրիկ ու տաղանդավոր աղջնակը՝ Մարիամ Մելքոնյանն արտասանում հատված Հրանտ Մաթեւոսյանի«Ծառերը» պատմվածքից, որը որդուն ուղղված մայրական մենախոսություն է:

""

Տեսանյութը տարածել էր  Անահիտ Բախշյանն՝ այս մակագրությունը թողնելով. «Հե՜յ գիտի Հրանտ Մաթևոսյան, մի ճար լիներ լսեիր այս հրաշքին,թե ինչպես է կարդում քո՛ հրաշք գրվածքը, էսքան փոքր ու զգացմունքներով էսքան հասուն, սիրեմ քե՜զ, անուշիկս»:

""

Տեսանյութը լայն տարածում էր գտել համացանցում, իսկ Մարիամի մայրը մեզ տեղեկացրել էր, որ հունիսի 26-ին,  Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու «Սերնդից սերունդ» բարեգործական համերգը, որ ժամանակ  85-ամյա Ասյա տատիկը ու  Մարիամ Մելքոնյանը  ներկայացնելու են  սիրված և գեղեցիկ գործեր։

""

Համերգի հասույթը տրամադրվելու է  Արցախում տեղադրվող խաչքարին։

Համերգի գլխավոր կազմակերպիչը Վարդուհի Գասպարյանն է։

Ներկայացնում ենք Մարիամ Մելքոնյանի ասմունքից հատվածներ: