1.Ըստ առասպելի` քաղաքը հիշատակվում է երրորդ դարից սկսված։ Տեղանքը գրավել է կարթագենցի զորավար Համիլկար Բարկայի կողմից, ով լեգենդար զորավար Հաննիբալի հայրն էր։ Հենց նրա անունով էլ կոչվել է քաղաքը։ 2. Բարսելոնայում խոսում են երկու լեզուներով` կատալոներեն և իսպաներեն։ 3. Այն համարվում է Կատալոնիայի մայրաքաղաքը և Իսպանիայի երկրորդ ամենամեծ քաղաքը։ 4. Թերևս ամենահաջողակ ֆուտբոլային ակումբը` Բարսելոնան, քաղաքի այցեքարտն է ֆուտբոլասերների համար, որի կրճատ անունը` Barca, հաճախ նույնացվում է քաղաքի հետ։ Ակումբի նշանաբանն է “mes que un club”, որը թարգմանաբար նշանակում է` ավելի, քան ակումբ։ 5. Անտոնի Գաուդի_ անուն, որը հավերժ դաջված է Բարսելոնայի պատմության մեջ։ Որևէ այլ մարդ երկրի պատմության ընթացքում իր ձեռագիրը չի թողել մի քաղաքի վրա, ինչքան որ Գաուդին Բարսելոնայում։ Գաուդին կաթոլիկ էր, բայց նրա աշխատանքները կաթոլիկ մշակույթի հետ ընդհանրապես կապ չունեն: 6. Բարսելոնան ունի շատ հետաքրքիր վայրեր, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի ժառանգություն ների ցուցակում։ Եվ դրանցից յոթը Գաուդիի աշխատանքներն են։ 7. Բարսելոնան տեղակայված է Միջերկրականի ափերին և ունի Միջերկրականի հարող 7 ափ։ Բարսելոնան ողողող ափերը` ըստ National Geographic-ի և Discovery Channel-ի համարվում են աշխարհի թոփ 10 լողափերից լավագույնները։ 8. La Sagrada Familia բազիլիկան Բարսելոնայի համար ունի այն նշանակությունը, ինչ Աստվածամոր Տաճարը Փարիզի համար։ Այն համարվում է Բարսելոնայի սիմվոլը։ 130 տարի առաջ ստեղծված տաճարի աշխատանքները դեռևս ավարտված չեն։ 9. La Rambla փողոցը համարվում է եվրոպական ամենահայտնի փողոցներից մեկը, ունի 5 խոշոր ճեմուղի և այդ փողոցով օրական միջինում անցնում է 150000 մարդ։ 10. Flamenco Շատերս այն համարում ենք Իսպանիայի ազգային պարերից մեկը, բայց Բարսելոնայում ատում են այն։

Սրբուհի Թամրազյան