1. 10փաստ Մեգան Մարքլիմասին

1. Մեգանը նրա առաջին անունը չէ։ Նրա իրական անունը Ռաքել Մեգան Մարքլ է։ Ինչպես շատ դերասաններ Մեգանը ևս վերցրել է իր անվան կարճ տարբերակը։ Սակայն հետաքրքրական այն է, որ նրա կերպարի անունը Suits-ում հենց Ռաքել էր։
2.Մեգանը սովորել է Northwestern University- ում, իսկ դերասանությամբ զբաղվել է դպրոցական տարիքում` խմբակում։

3. Մեգանն աշխատել է որպես պրոֆեսիոնալ նկարիչ, հիմնականում հարսանիքների, երեկույթների պաստառներ է նկարել։
4.Նա իր մեջ կրում է 2 ռասսայի արյուն։ Մայրը աֆրոամերիկացի է, հայրը` իռլանդացու արյուն էր կրում։ Իր խառը արյան մասին Մեգանը փաստել է` գուցե իմ խառը արյունը իմ շուրջը մշտապես գորշ տարածք ստեղծեր, կամ միշտ պահեր ցանկապատի 2 կողմերում` չկողմնորոշվելով թե ով եմ ես իրականում, սակայն ես վստահ ուժեղ , խառը ցեղատեսակի կին եմ։
5.Մեգանը կենդանասեր է։ Նա նույնիսկ որդեգրել է Էլեն Դեգեներեսի շներից մեկին, որովհետև շունը նրան բավական անպաշտպան էր թվացել։
6. Մեգանը մի քանի տարի ակտիվ վլոգեր է եղել։ Իր ճամփորդությունների, ապրելակերպի մասին մշտապես կիսվել է հետևորդների հետ` նրանց սովորեցնելով առողջ ապրելակերպի գաղտնիքները։ Սակայն 2014թ.-ին Մեգանը հուզիչ գրառումով փակեց իր վլոգը` հավելելով` Ձեզ հետ միասին 3 խելառ ու արկածախնդիր տարիներ եմ անցկացրել, դուք իմ օրերը դարձրել եք ավելի լուսավոր ու պայծառ, այժմ ժամանակն է հրաժեշտ տալ իմ վլոգին, եղեք երջանիկ և մի մոռացեք ձեր արժեքի մասին։
7. Մեգանն առաջին անգամ ամուսնացել է 2011 թվականին կինոռեժիսոր Թրեվոր Էնգելսոնի հետ` Ջամայկայում, սակայն 2 տարի անց նրանք բաժանվեցին։

8. 2006 թվականին Մեգանը Մեգանը մասնակցել է Deal or no Deal հեռուստատեսային մոդելային շոուին։ Հետագայում նա պատմել է, որ դա սարսափելի էր, որ նա բարձրակրունկ կոշիկների վրա կանգնած միայն մտածել է, թե երբ են իր անունը կարդալու հաջորդ փուլ անցնելու համար, որ նա կարողանա հանգիստ նստել։
9.Մեգանը մարդասեր և բարերար է։ Մեգանը նշում է, որ փոքր տարիքից իր մայրը բացեց իր աչքերը ուղարկելով նրան տարբեր վայրեր, որտեղ Մարքլը տեսավ շատ աղքատ ընտանիքների, աղքատության մեջ ապրող փոքրիկների։ Մարքլն ասում է ` մայրս ինձ մեծացրել է, որպես աշխարհի քաղաքացի, որ ես աչքերս միշտ լայն բացեմ ծանր իրողությունների առաջ։ 2016թ. -ին Մարքլը դարձել է World vision Canada-յի գլոբալ դեսպանը, նա գնաց Ռուանդա մաքուր ջրի արշավ կազմակերպելու, ապա նաև նույն տարում անցկացրեց HeforShe գենդերային անհավասարության դեմ պայքարի ծրագիրը` ՄԱԿ-ի հովանու ներքո։
<<Ես չեմ ցանկանում լինել տիկին, ով մշտապես ճաշում է, այլ ցանկանում եմ լինել կին, ով մշտապես աշխատում է>>,- նշում է Մեգանը:
Նա այցելել է Հնդկաստան, Մումբայ, պայքարել այնտեղ աղջիկների և կանանց հանդեպ կատարվող բռնությունների դեմ։
10.Newsweek պարբերականը նշում է, որ ուսումնասիրելով Մեգանի տոհմածառը պարզվում է, որ նա հեռավոր կապ ունի Շեքսպիրի հետ` հայրիկի կողմից և հավելում, որ հնարավոր է տիկին Մարքլն անգամ այս մասին տեղյակ էլ չէ, բայց նրան մշտապես վիճակված էր մի ել իսկական բրիտանուհի🙂

  1. Սրբուհի Թամազյան