​Ավետիսին ապրելու հույս չէին տվել. քառօրյա պատերազմի ու կյանքի հերոսը

Ավետիս Զարգարյան՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս: Ճիշտ է, մեր պետությունն իրեն գոնե մի մեդալով այս զինվորին փոխհատուցելու նեղություն չի տվել, բայց նա իսկական հերոս է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կռիվ տալուց հետո էլ կյանքի կռիվ է տալիս: Ավետի հետ հանդիպում եմ Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի նեղլիկ ու տոթ սենյակներից մեկում, որտեղ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշվանդամներին» հասարակական կազմակերպությունը հոգում է նրա վերականգնողական բուժումը: Ավետիսը պառկած է, քայլել չի կարող: Երիտասարդ էրգոթերապիստը մատներն է շարժում: Հանկարծ նկատում եմ, որ ամբողջ մարմնի վրա ասեղներ են: Սարսափելի է: Սկսում ենք զրույցը, բայց աչքս չեմ կարողանում կտրել ասեղներից, որ այդքան դաժանորեն խրված են տղայի մարմնում:""

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Անի Գասպրյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *