Ծնվել է 1951 թ. հունվարի 1-ին Երևանում: Ծնողները գաղթել են Ալաշկերտի Մուշ քաղաքից: Նրանք փոքր տարիքից մեծացել են Ամերիկյան որբանոցում: Նրանց ողջ գերդաստանը`շուրջ 100հոգի, զոհվել են 1915 թ ջարդերի ժամանակ: Ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մանկական հոգեբանության բաժինը, այնուհետև ` մարքսիզմ-լենինիզմի համալսարանի էսթետիկայի բաժինը: Աշխատել է մանկավարժության ոլորտում 30 տարի, որից 15 տարի աշխատել է տասն երկու խմբանոց մանկապարտեզում որպես տնօրեն: Երևանի Ա. Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում հինգ տարի դասավանդել է մանկավարժության մեթոդիկա:Բազմիցս ունեցել է հեռուստատեսային հաղորդումներ երեխաների դաստւիարակության, մանուկների համար կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:1995 թ տեղափոխվել է ԱՄՆ, Գլենդել քաղաք իր հետ տանելով իր մանկավարժական գործնեության հուշերը, ստեղծագործական մտահղացումները և դեռ չտպագրված գործնեության հուշերը և դեռ չտպագրված »Մանկան պարտեզ», »Հուսո մոմեր» , »Հուշեր » գործերի ձեռագիր օրինակները: Գրական գործնեությունը շարունակել է օտար ափերում, թեև հանգամանքների ստիպմամբ կատարել է բազմապիսի աշխատանքներ` ոչ մասնագիտական: Անցել է բազմաչարչար փորձությունների միջով, մինչև որ կայունացել է ֆինանսական և քաղաքացիական վիճակը: Կարոտի մորմոքը սրտի մեջ միշտ ցանկացել է պիտանի լինել իր զավակներին և օգնել նրանց:
Կյանքի բոլոր դժվարությունները շարունակ նրան բերել են այն մտքին, որ նա շարունակի արարել: Նրա ասելիքը դուրս էր հորդում նրա միջից: Նախկին հյուծիչ աշխատանքները թողնելուց հետո կարողացել է լիովին զբաղվել իր սիրած գործով` ստեղծագործելով: Անցած տառապանքները նրան փորձառություն և ուժ են տվել: Դա Տիրոջ կողմից նրան շնորհված այն հարստությունն էր, որ դարձել էր հաց ու ջրի նման անհրաժեշտ: Տարիներ շարունակ ստեղծագործելով` թղթին է հանձնել իր մտորումները ու խոհերը , իրագործել իր մտահղացումները ու ծրագրերը: Նրա ներուժը միշտ եղել է հավատն ու սերը բարու, գեղեցիկի, մատաղ սերնդի հանդեպ:
ՖԻՐԱ ԶԵՖԱ ԱԿՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Ֆիրա Զեֆա Ակյանը հեղինակ է բազմաթիվ հեքիաթների ու պատմվածքների, ոտանավորների ու պիեսների, երգերի ու հանելուկների: Լույս են տեսել 50 հեքիաթներ ու պատմվածքներ, 100 երգեր ու ոտանավորներ, 40 հանելուկներ, 4 պիեսներ: Թողարկվել է 2 ձայնասկավառակ: Իր հեքիաթների հերոսներին մարմնավորել է իր ձեռքով պատրաստած ` շուրջ 60 տիկնիկներով: Բեմադրելու նպատակով հերոսների համար գրել է երգեր: Նրա նպատակը այն է, որ երեխան ուղիղ կապի մեջ մտնի հեքիաթի հերոսի հետ, տեսնի նրան, շոշափի, երգի նրա մասին երգը: Միշտ ջերմ կապի մեջ է մանկան նուրբ հեքիաթային աշխարհի հետ: Դրանք օգնում են երեխաներին` հեռու մնալ արատավոր երևույթներից, ճանաչել ու սիրել կյանքը, հրաշք բնությունը, կենդանական աշխարհը: Սովորեցնում են, թե ինչպես վերաբերվել ,շրջապատի մարդկանց` հարազատների ու ընկերների, մեծի ու փոքրի հետ, զարգացնում են մանկան երևակայությունը, նրա հոգին ձուլվում է սիրո, հավատի դրախտային աշխարհին: Հայ երեխան նաև հեքիաթի շնորհիվ կարողանում է հայ մնալ օտար ափերում, սիրել հայրենին, կարդալ ոսկեղենիկ մայրենի լեզվով: Սա ամենակարևորն է մեր օրերում:
Կալիֆորնիայի ՀԳՄ-ում 4 անգամ տեղի է ունեցել նրա գրքերի շնորհանդեսները: Գլենդելում ունեցել է հանդիպումներ գրականագետներ ԳևՈՐԳ ՔՐԻՍՏՆՅԱՆԻ, ՎԱԶԳԵՆ ՎԱՆԱՏՈՒՐԻ, ԳԱՐՈՒՇ ՀԱՅՐՅԱՆՑԻ, ՕՇԻՆ ՔԵՇԻՇՅԱՆԻ և Կալիֆորնիայի հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ: Շատ ջերմ էր զրույցը ` նվիրված սփյուռքում հայ երեխաների հայեցի դաստիարակության ու կրթության հարցերին: Գլենդելում հրավիրվել է հեռուստատեսային մի շարք հաղորդումների:
ՖԻՐԱ ԶԵՖԱ ԱԿՅԱՆԻ ՊԱՏՎՈԳՐԵՐԻ և ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2002 թվականին ավարտել է Կլիֆորնիայի Մաշտոց քոլեջի մանկավարժության բաժինը և արժանացել այդ քոլեջի »ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆԿԱՎԱՐԺ» բարձր կոչմանը:
1. 2009 թ Կալիֆորնիայի նախադպրոցական և տարրական կրթության բաժնի կողմից /վարիչ Կ. թորոսյան/ նրա հեղինակած »Մանկան պարտեզ» ժողովածուն արժանացել է հավանության և գնահատվել է որպես նախադպրոցական տարիքային առանձնահատկություններին համապատասխանող հետաքրքիր և ուսանելի ստեղծագործությունների շարք: Երաշխավորվել է գործածության ` իբրև ուսումնաօժանդակ նյութ:
2. 2010 թ. պարգևատրվել է Golden Age/ VOSKETAR/ AWARD/պատվոգրով:
3. Հայաստանի և Սփյուռքի մանուկներին նվիրել է 2000 օրինակ մանկական գրքեր և ձայնասկավառակներ, որի համար 2009 թ »Շնորհակալագիր» է ստացել Եևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից:
4. 2011 թ »Շնորհակալագիր» է ստացել Երևանի թիվ 13 հատուկ դպրոցին գրականություն նվիրելու համար:/տնօրեն Ս. Երանյան/
5. 2015 թ պատվոգիր է ստանում Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցից իր հայրենանվեր գործնեության համար:
6. 2011 թ. արժանացել է Հայաստանի Գրողների Միության պատվոգրին Հայ մանկապատանեկան գրականության ասպարեզում ոունեցած վաստակի համար:
7. 2012թ ապրիլին Հայ գրքի 500 ամյակի առթիվ ՀԳՄ նախագահ Լ. Անանյանը հատուկ հրավերում է նրան Երևան , որտեղ տեղի է ունենում նրա նոր գրքերի շնորհանդեսը: Այդ հանդեսին մասնակցում են »Զատիկ» երաժշտական դպրոցի սաները` ղեկավար Լիլիթ Համբարձումյան և Երևանի թիվ 13 հատուկ գիշերօթիկ դպրոցի երաժշտական խումբը` ղեկավար Առնո Բարխուդարյան:
8. 2013թ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվել է » Մայրենիի դեսպան » մեդալով: նախարար ` Հր. Հակոբյան /
9. 2012 -2015թթ հրավօիրվել է Հայ Քույրերի վարժարան, Արդիվարդ, Ջեվերսոն, Հայկազունյաց դպրոցներ և Ջիփի Եյ մանկապարտեզ` ներկայացումներ և հանդեսներ կազմակերպելու համար:
10. 2014թ. ընտրվել է Կալիֆորնիայի Հայ Գրողների վարչության կազմում որպես պատասխանատու քարտուղար:
11. 2015թ դեկտեմբերից նշանակվել է Կալիգֆորնիայի Հայ Գրողների Միության մանկական »Ծիր կաթին» ամսագրի գլխավոր խմբագիր:
12. 2015թ. դեկտեմբերին ընտրվել է ԱՄՆ-ի Հայ Գրողների և Լրագրողների Միության փոխնախագահ:
13. 2016թ հունվարի 26-ին արժանացել է Պատվոգրի մանկագրության մեջ ունեցած մեծ ավանդի, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության և ԱՄՆ-ի ՀԳԼՄ-ի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար, պարգևատրվում է ԱՄՆ-ի ՀԳԼՄ-ի բարձրագույն մրցանակով »Վերնատուն, Ոսկե հուշամեդալ»-ով :
14. 2016թ սեպտեմբերից աշխատում է Geopolitical TV »Ծիր կաթին» հաղորդաշարում ` որպես հեղինակ և հաղորդավար:
15. 2017 թ, ԱՄՆ-ի ՀԳԼՄ նախագահության կողմից արժանացել է »ՀԳԼՄ ԵՐԱՇԽԱՎՈՐ»-ի բարձրագույն կոչմանը և ստանում է » ԽՆԿԵՆԻ» անվանական մրցանակը սույն կազմակերպությունում ակնառու գործնեության համար:
16. 2017 թ. հունիսի 2-ին »Հայ Արվեստի Տուն, Գրական մեղեդիներ » գրական-երաժշտական-երգիծական հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվում է պատվոգրով »ԱՄՆ-ի ՀԳԼՄ փոխնախագահ , մանկագիր, բանաստեղծուհի, հեքիաթագիր, տիկնիկագործ Ֆիրա Զեֆա Ակյանին մշակույթային կյանքի զարգացման գործում ներդրած ավանդի համար:/նախագահ Մ.Հակունց/
17. 2017թ. հունիսի 3-ին ԱՄՆ-ի ՀԳԼՄ -ի կողմից արժանացել է հատուկ պատվոգիր- խրախուսանքի որպես Ծիր կաթին հղորդաշարի հեղինակ և վարող:/ ԱՄՆ-ի ՀԳԼՄ-ի նախագահ Վ. ՎԱՆԱՏՈՒՐ/
Նրա ստեղծագործություններից շուրջ 10-ը հեքիաթներ ու պատմվածքներ լույս են տեսել անգլերեն և ռուսերեն լեզուներով բանաստեղծ, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանի թարգմանությամբ:

Մելսիդա Հակունց