ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռիչարդ Ռապորտի հետ

Իսպանական Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը:

Այսօր` նոյեմբերի 23-ին ընթանում են 7-րդ տուրի պարտիաները:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով մրցում էր հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ: Դրամատիկ անցած պայքարում խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Պարտիան ավարտվեց 79-րդ քայլում:

Մեր շախմատիստն իր հաշվին ունի 4.5 միավոր և շարունակում է  գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին: Գրան Պրիի 4-րդ փուլի ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *