«Օջախ» ռեստորանում դանակահարել են Չարենցավանի քաղաքապետի տղային. կասկածվում է Սյունիքի նախկին մարզպետի տղան

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Տ. Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Գ. Շամշյանը հայտնում է, որ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի տղան, ով աղջիկների և վիրավորի հետ մինչև «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: *** 09։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց որոշ մանրամասներ՝ տեղի ունեցած միջադեպից։ Ոստիկանությունը պարզել է, որ վիրավոր Տ. Շահգալդյանը մինչև վնասվածքներ ստանալը եղել է իր ընկերների, այդ թվում՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի հետ։ Ծաղկաձորից այցելելով «Օջախ» ռեստորանային համալիր՝ այնտեղ ինչ-որ հարցի շուրջ վիճանաբել են միմյանց հետ, այնուհետև Տրդատը սպիտակ գույնի Porsche Cayenn-ով դուրս է եկել «Օջախ» ռեստորանից և ուղևորվել դեպի Երևան։ Արդեն Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի տարածքում, 2 ավտոմեքենաներով սպասել են Տրդատին և նրա գալուց հետո սկսվել է վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ։ Կոտայքի ոստիկանները հայտնաբերել են բոլորին ու քանի որ կռվի մասնակիցները մատնանշել են, որ վիճաբանությունը եղել է «Օջախ»-ում, սակայն դանակահարությունը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում, Կոտայքի մարզի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերը փոխանցվում են ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներ են եղել նաև ինչ-որ «Կյաժ», «Մռդո» անձինք ու հիմա փորձում են կռվի մասնակցիները որպես դանակահարող ներկայացնել Մռդոյին, իսկ Լիսկայի տղային «ձեռի հետ էլ» փորձում են ներկայացնել որպես կռվի մասնակից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *