«Քրիստոս հարյավ ի մեռելոց», «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»

«Քրիստոս հարյավ ի մեռելոց», «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»

 

""գերեզմանը՝ թափուր: Հիսուս Քրիստոսի հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց: Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը նույն հուսադրիչ և կենսատու լուրն է, որ տարածվում է մինչև այսօր աշխարհի չորս կողմերում: Սուրբ հարության տոնը հայերիս մեջ կոչվում է նաև Զատիկ: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից: Աստվածորդին մեր մեղքերի համար մեռավ և Իր սուրբ արյունով սրբեց մեզ մեղքերից, որպեսզի Նրա անունով հավիտենական կյանք ունենանք: Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական հավատքի և վարդապետության հիմքը: Ավանդույթի համաձայն Մարիամ Մագդաղենացին մեկնում է Հռոմ՝ Ավետարանը քարոզելու: Նա ներկայանում է Տիբերիոս կայսրին, վկայում իր քրիստոնեական հավատը և կայսերին է նվիրում կարմիր ներկած մի ձու՝ ողջունելով. «Քրիստոս հարություն առավ մեռելներից : Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար, և մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *