Պահեցողները պահքից շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ եւ տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» խոսքերով
Այս ավետիսով են այսօր` Սուրբ Ծննդյան Ճրագալույցին մարդիկ ողջունում միմյանց: Սուրբ Ծնունդը Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից է:  Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան եւ մկրտության հիշատակումն է Հայ եկեղեցին Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին, Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ` ազդարարելով Ս. Ծննդյան ավետիսը։ Ճրագալույց նշանակում է ճրագ վառել։ Այն խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։ Մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում, որն ունի աստվածային լույսի և եկեղեցու օրհնություն խորհուրդը։ Ճրագալույցի Ս. Պատարագից հետո մարդիկ դուրս են գալիս Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթյա պահքից: Իսկ հունվարի 6-ին եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողությունը։ Օրհնված ջուրը կբաժանվի ներկաներին։ Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնվեցաւ, մեզ մի որդի տրվեցաւ, եւ իշխանությունը կլինի նրա ուսի վրա, եւ նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։ Իշխանությունը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չկա, Դավիթի աթոռի վրա եւ նրա թագավորութեան վրա, որ նորան հաստատէ եւ պնդացնէ նրան իրավունքով եւ արդարութիւնով հիմակվանից մինչեւ հավիտեան։ Եսայիա 9:6,7 Թող 2018
Թող Քրիստոս Հիսուսը ծնվի յուրաքանչյուրիս սրտում և Իր Լույսը բերի մեր կյանք Ամեն:Քրիստոս ծնավ և հայտնեցավ Մեզ ձեզ մեծ Ավետիս Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի Ծնվեց մարգարեն, ով մարդկությանն ավետեց բարություն ՝ երկիր մոլորակի վրա օրհնության լույս սփռելով :
«Այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է: 12 Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»: Հրեշտակներն այսպես հովիվներին ավետեցին Հիսուսի ծնունդը: Հետո Բեթղեհեմյան աստղի առաջնորդությամբ երեք մոգերն այցելեցին նորածին փրկչին` Նրան բերելով թագավորական նվերներ
Ավելի քան 2000 տարի նույն բարի լուրը շարունակում է հնչել աշխարհում՝ «Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:Հունվարի 6-ի առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան տոնական Պատարագ, հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Մարդիկ հավատում են, որ խաչով եւ սրբալույս մյուռոնով օրհնված ջուրը հոգու ու մարմնի առողջություն է բերում:
Օրհնված ջուրը տուն ենք տանում՝ ամբողջ տարվա ընթացքում Աստծո օրհնությունն ունենալու ակնկալիքով՝ որպես կյանքի իմաստի խորհրդանիշ. Դրանով օծում ենք մեր կյանքը:«Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ: Բարի լուրին արժանանալու երջանկությունն ունեցավ Նազարեթ քաղաքից խոնարհ մի աղջիկ Մարիամ անունով: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի»: Հրեշտակի խոսքից Մարիամը խռովվում է և տարակուսելով, թե ի՞նչ է նշանակում այս ողջույնը, հարցնում է. «Ինչպե՞ս կարող է պատահել դա, քանի որ ես ամուսնացած չեմ»: Ի պատասխան հրեշտակն ասում է. «Սուրբ Հոգին վրադ կգա, և Բարձրյալի զորությունը կհանգչի քեզ վրա, որովհետև քեզնից ծնվելիք զավակը սուրբ է»: Ապա հնչում է Սբ. Կույսի խոնարհ պատասխանը. «Ես Աստծո աղախինն եմ, թող քո ասածը լինի»:
Սուրբ Կույսն ամբողջովին վստահեց Աստծուն և ընդունեց բարի լուրը Գաբրիել հրեշտակապետի կողմից:
Այսպես, ի պատիվ այդ ուրախ և բարի ավետիսի, որ Գաբրիել հրեշտակապետի միջոցով տրվեց Կույսին ու նաև ողջ մարդկությանը, այս տոնը կոչվեց Ավետում: Բարևին մեկ օրով փոխարինելու եկած այս արտահայտությունները խորհրդանշում են հայտնության տոնի հիմնական ասելիքը. «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»: