Ք ո երազները մնացին կիսատ
Յ ուր ամեն վայրկյանդ ապրած,
Ա րթունն սահմանին կանգնած
Ր ոպեներդ կարոտով լցված
Ա ռաջ սլացար առյուծի նման
Մ արտի դաշտ` ուր տվեցիր կյանքդ;
Հիմա ցավի պես դաջվել է քո մահվան օրը :Մայրական սիրտը չի սփոփվել,մայրական արցունքները դեռ չեն ցամաքել:""
;Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ եզդիների ընտանիքում։""
Նրա հայրը՝ Քյալաշը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։ 2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում;Քյարամը եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։;Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս
Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։Չորս օր տևած պատերազմը երկու կողմերին հասցնում է մարդկային և տեխնիկական կորուստներ։ Եզդի զինվոր Քյարամ Սլոյան մահացել է Արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմ»-ի ընթացքում՝ 2016 թվականի ապրիլի 5-ին գլխատվելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից;2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվում է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։  Մենք քեզ հավերժ կորցրեցինք ,դու դարձար հողի հավերժ պաշտպանը:Նպատակներդ ու երազանքներդ դարձան շիրմաքար: