2016 թվականի 2-ից 5-ը ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմնան որպես քառօրյա պատերազմ:
Լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով, որը դադարեց ապրիլի 5-ի ցերեկվա ժ.12:00-ին հաստատված հրադադարով:

Քառօրյա պատերազի ողջ պատասխանատվությունը ադրբեջանական կողմի վրա է: Ահաբեկչական կլանի վառ արտահայտված ամբիցիայի և սեփական ժողովրդի անարգանքի դրսևորումն է: