ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ

Խուճապ, անհանգստություն, ապատեղեկատվություն, փախուստ: Աննպատակ չեմ շեշտում այս խոսքերը: Ոմանք վախից գնացին, մկան ծակին հազար դրամանոց մտցնելով, մինչդեռ իրական հայրենասերները մնացին զինվորի կողքին, հայրական օջախում, կրակոցների տակ, առանց երկմտելու ու ահի, որ թշնամին ցանկացած ժամանակ կարող է ոչնչացնել հարևան գյուղերն ու տները: Ցավալին այն է, որ որոշ ցուցամոլ հայրենասերներ, իբրև թե փախուստի չեն դիմել, եղել են զինվորի կողքին, կերակուր են պատրաստել նրանց համար և օգնել են հնարավորության սահմաններում, իրականում հակառակ քայլն են կատարել: Նրանց նման ազգադավ անձինք իրավունք չունեն այպրելու այս երկրում: Ազգը ատում է նրանց և ոտքերի տակ տապալում ցուցամոլ, անառակ ստահակներին: Մարտակերտը կրակոցների տակ էր: Մեծահասակներին, երեխաներին և կանանց տարհանում էին տարբեր ուղղություններով: Տները մնացին դատարկ: Կային մարդիկ, որոնք նույնիսկ տեղափոխել էին տան ողջ գույքը, սակայն այսօր, ստորաբար ստում են ասելով, թե չեն լքել բնակավայրը: Բոլորս էլ տեղեկացված ենք, թե ովքեր են մնացել կրակոցների մեջ պայքարող Մարտակերտում և թե ովքեր են դիմել փախուստի: Նաև գիտենք, թե ով որտեղ է թաքնվել, բայց փորձում են հակառակը համոզել: Ձեր բախտը չի՛ բերի: Մարտակերտը փոքր քաղաք է, բոլորը, համարյա միմյանց ճանաչում են: Մարտակերտում մի քանի տնտեսություն էր մնացել ահասարսուռ օրերին: Շատերը լքել են Մարտակերտը տարատեսակ պատճառներով, իսկ մի մասն էլ, իրենց լրագրող ինքնահռչակած,վեպեր գրելով ապատեղեկատվություն են տարածել թաքստոցներից: Թաքստոցներում իրենց հաճույքը վայելող մի որոշ տհասների դիմակներն էլ պատռվեցին այս օրերի ընթացքում: Լուրեր են պտտվում այն մասին, որ փախուստի մեջ գտնվող անձանց մեջ եղել են Հիպոկրատին երդում տված բժիշկներ, որոնք հաճախակիորեն են թերանում իրենց աշխատանքներն իրականացնելիս: Էլ ի՞նչ բժիշկ, որ վիրավոր զինվորի կողքին չէ…էլ ի՞նչ բժիշկ, որ որոշ կանանց զրկում է մայրանալու բերկրանքից, նրանց վրա տարատեսակ դեղեր փորձարկելով: Ախր, բժիշկնե՛ր, չգիտե՞ք, արդյոք, որ հղիության արհեստական ընդհատումները ընդունված չեն օրենքով: Ավելի լավ է այդ թանկարժեք դեղահաբերը, որոնք վաճառում եք շուկայականից ավելի բարձր գներով, ինքնե՛րդ օգտագործեք անհրաժեշտ դեպքերում: Հավատացա՛ծ եղեք, գալու՛ է ժամանակը, և ձեր թիկունքի երաշխավորը հայտնվելու է անդունդի եզրին, իսկ ձեզ և ձեր նմանները հայտնվելու են ճաղերի ետևում:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *