Քառորդ դարյա պատերազմի արցախյան մեր լեգենդները՝ Այսօր ՝Արամայիս Ոսկանյանը կդառնար 23 տարեկան

Քառորդ դարյա պատերազմի արցախյան մեր լեգենդները՝
Այսօր ՝Արամայիս Ոսկանյանը կդառնար 23 տարեկան

Շնորհավոր ծնունդդ, անմահ Հերոս, հավերժ փա՜ռք քեզ ։Հզոր ու անպարտ է մեր բանակն ու նրա զինվորը, քանի որ հայ զինվորների երակներով հոսում է ազատատենչ ժառանգների արյունը, որը հանապազ ազատություն ու անկախություն է ճչում։
Արամայիս Ոսկանյանը ծնվել է 1996թ.-ի հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ մանկավարժի ընտանիքում: Եղել է ընտանիքի միակ արու զավակը, ունեցել է 3 քույր: Սպասված երեխա էր, ում ծնողները լույս աշխարհ են բերել 40 տարեկան հասակում: Արամայիսը դեռ մանկուց մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում նորագույն տեխնիկայի՝ համակարգչային սարքերի նկատմամբ: Նրա տարիքում, երբ քչերն էին տեղյակ համակարգային տարրական ծրագրերից, Արամայիսը տիրապետում էր նրա բոլոր գաղտնիքիներին, ծրագրավորման հմտություններին, ստեղծում էր կայքեր, ուներ սեփական բլոգ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում Բան ու գործ/բոլոր առաջարկները մեկ վայրում և MANdarino online shop էջերի հեղինակն է: Նախքան բանակ զորակոչվելը նա խորապես ուսումնասիրում էր հաքերներ գործողությունները, ծանոթանում գործելակերպին: Նա հասցրել էր ստեղծել համակարգչային վիրուս, որով ոչնչացրել էր ադրբեջանցի մի քանի օգտատերերի անձնական էջեր: Այդ վիրուսը «stop» մակագրմամբ մինչ այժմ էլ պահվում է նրա համակարգում: Երազում էր դառնալ ծրագրավորող: Մանկությունը անց է կացրել հայրենի քաղաքում, 2002թ.-ին ընդունվել է Գավառի թիվ 9 միջնակարգ դպրոց, մոր կողմից ստացած հայրենասիրական դաստիարակությունը չէր կարող չանդրադառնալ քաջ հայորդու՝ որպես ազգի պաշտպանի ձևավորման ու հայրենիքի հանդեպ անձնուրաց նվիրվածության կազմավորմանը: 2011թ.-ին ընդունվել է Գավառի ավագ դպրոց: 2013թ.-ին ավարտելով դպրոցը, ընդունվել է Երևանի պետական ագրարային համալսարանի ֆինանսների կառավարում բաժինը: 2014թ.-ի հուլիսի 14-ին զորակոչվել է հայոց բանակ և անցել ծառայության Մարտունի 3 զորամասի նռնականետային դասակում: : Ծառայելու տարիներին ամեն անգամ դիրքեր բարձրանալիս, ամենայն պատասխանատվությամբ էր կատարում մարտական առաջադրանքները և միշտ կրկնում էր.
Թուրքերը լավ են զինված, նրանց տեխնիկան հզոր է, բայց մենք հոգով ենք հզոր, նրանք մեզ տեսնելիս մահու չափ վախենում են: 
«Մենք մի թիզ հող էլ չունենք թուրքերին տալու»: 
2016թ.-ի հունվարի 9-ին ժամը 21: 30-ին մարտական հերթապահությունն իրականացնելիս, հակառակորդի կողմից աշխուժություն նկատելով գնում է արգելված գոտի դիտարկում կատարելու, որի ընթացքում հակառակորդի կողմից ստանալով մահացու վիրավորում անմահանում է և կյանքի գնով կանխում թշնամու դիվերսիան: 
Հետմահու արժանացել է 
ԼՂՀ –ի «Մարտական ծառայութուն» 
ՀՀ «Արիության» մեդալներով, 
«Հայաստանի երկրապահ» հուշամեդալով: 
Նրա անունով 2016թ.-ի սեպտեմբերի 9-ին Գավառի համար 5 հիմնական դպրոցում բացվեց ՆԶՊ կաբինետ, անվանակոչվեց փողոց և հերոսի անունը հավերժացնող հուշատախտակ իր բնակարանի պատին:
Հերոսը ասել էր ՝ 
«Մենք մի թիզ հող էլ չունենք թուրքերին տալու»: Արամայիս Ոսկանյան
Կենսագրությունը տրամադրեցին հերոսի հարազատները 
Կենսագրությունը պատրաստեց Սուրեն Վուրգի Ոսկանյանը
Եվ ինչքան խոր ու անսասան լինի այդ հավատը զինվորի նկատմամբ, այնքան ամուր ու աներեր կլինեն մեր հայրենիքի հիմքերը։ Ես հավատում եմ քեզ, զինվոր։ Ես հավատում եմ քեզ, զինվոր…
Հայրենիքը պաշտպանելը, անշուշ՛տ, սուրբ և պատվավոր գործ է:

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԵՐՈՍ

<<Միասնություն հանուն հայության >> ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ Սուսաննա Իսահակյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *