"" «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է,որ  ապրիլի 25-ին նախատեսված վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված բանակցությունները չեղյալ են համարվել:

Այդ հանդիպման մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 23-ի հանրահավաքի ընթացքում:

«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյան: