Քաղաքացիական բնակչության շրջանում 30-ից ավելի վիրավոր կա. Արտակ Բեգլարյան

Վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնածավալ հարձակման մասին հայտնի դարձավ, այդ թվում` ծանր հրետանի ու օդուժ է կիրառվել բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ վնասներ են եղել: Այս պահին հաստատված 2 զոհ կա, վիրավորների առումով թվերը ճշտվում են, 30-ից ավելի վիրավորների մասին է հայտնի քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նրա հաղորդմամբ` նյութական վնասները ևս բազմաթիվ ու բազմաբնույթ են:

Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը քիչ ավելի վաղ տեղեկացրել էր զինծառայողների շրջանում 16 զոհի և 100-ից ավելի վիրավորների մասին:

Այսօր վաղ առավոտյան Հայաստանի վարչապետը հայտնեց` Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: ՊՆ-ից փոխանցում են` հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը:

 

Azatutyun.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *