Bomb.am Ինչ էլ որ ասեք, ընկերներին, միևնույնն է, չեն ընտրում… նրանց հանդիպում են.

Դուետը, որը բաղկացած է գերմանական հովվաշնից՝ Օսիրիս անունով, և չափազանց բարի առնետ Ռիֆֆիից, դրա կենդանի ապացույցն է: Առաջին հայացքից նրանք բնավ նման չեն միմյանց, սակայն այս ընկերներին նայելը միայն հաճույք է պատճառում:

Ռիֆֆին ընդամենը 4 շաբաթական էր, երբ նրան գտան շատ վատ վիճակում: Թվում էր՝ նրան հաշված օրեր են մնացել… Նրան գտած ընտանիքի անդամներն առնետին ներարկիչով էին սնում, և, բարեբախտաբար, փոքրիկ կրծողը ողջ և առողջ մնաց:

""

Օսիրսիը շատ ընկերաբար վերաբերվեց նոր ընտանիքի անդամին:
«Ռիֆֆին պաշտում է մտնել Օսիրիսի երախի մեջ և մաքրել նրա ատամները: Արդյո՞ք մենք վախենում ենք, որ Օսիրիսը նրան կուտի: Օսիրիսն երևի աշխարհի ամենաբարի շունն է»,- պատմում է այս քաղցր զույգի տերը: 
Ճիշտն ասած այս երկուսից անհնար է հայացքը թեքել:
Հավանաբար այս զույգը ձեզ էլ անտարբեր չի թողնի. ինչ ասես, որ չես տեսնի աշխարհում: 

""