""Արմավիրի մարզի Գեղակերտ, Ծաղկալանջ, Ամբերդ, Այգեզարդ, Լեռնամերձ, Աղավնատուն և Արագած գյուղերում փրկարարների (մեկական փրկարար) և կամավորների կողմից իրականացվում է հերթապահություն:

Ժամը 23:20-ին Արմավիրի մարզի Արագած գյուղ է մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

***

ժամը 16:00-ի դրությամբ Արմավիրի մարզի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարաները որոնողական աշխատանքներ են իրականացնում Գեղակերտ, Ծաղկալանջ, Արագած, Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Այգեշատ գյուղերում, իսկ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ Նոր Խարբերդ գյուղում:

***

ժամը 10:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է 161 փրկարար (ՓԾ տարբեր կառուցվածքային և տարածքային՝ Երևանի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզային փրկարարական վարչություններ), 10 կամավոր և ոստիկանությունից 2 կինոլոգ՝ շներով: Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր:

***

Հունիսի 14-ին, ժամը 00:56-ի դրությամբ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով որոնողական աշխատանքները կշարունակվեն ուժեղացված ռեժիմով:

Որոնողական աշխատանքներում ընդգրկված են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկայով), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով և 52 կամավոր:

Աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը: