Փոթորիկները կարող են ոչնչացնել ԱՄՆ-ը և Մեքսիկան. գիտնականներ

""Գլոբալ տաքացումը կտրուկ իջեցրել է Ատլանտիկայում և Խաղաղ օվկիանոսում փոթորիկների շարժման արագությունը, ինչը դրանց ավելի վտանգավոր է դարձնում բնության և մարդու համար: Այդ մասին պնդում են Մեդիսոնում NOAA Եղանակի և կլիմայի կենտրոնի գիտնականները՝ տեղեկացնում է segodnya.ua-ը:

«Ջրի և ցամաքի վրա արևադարձային ցիկլոնների շարժման արագությունը նվազել է: Սրա արդյունքում բարձրացել է տեղումների մակարդակը, իսկ հեղեղումները դարձել են ավելի վտանգավոր: Այս ամենը մահացու վտանգավոր է մարդկության համար»,- ասել է գիտնական Ջեյմս Քոսինը:

Իր հետազոտությունում Քոսինը եկել է այն եզրակացության, որ նման մասշտաբային փոփոխությունները առաջին հերթին վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի և Մեքսիկայի տարածաշրջանների համար:

1in.am

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *