Փնտրում եմ….
Հարգելի ընկերներ , հարազատներ և հայրենակիցներ:
Իմ հորեղբայրը Կուռո Թարխանյանը դաշնակցական սպարապետ է եղել և պապիկիս թաքուն իր համազգեստով կանգնած նկարը ուղարկել էր , երբ փոքր էի ես տեսել եմ այդ նկարը , հիշում եմ, որ պապիկս լացում էր նկարը համբուրելով ես էլ առանց հասկանալու հետը լաց էի լինում, հետո իրենից տարել էին ու չէին վերդարձրել…65 թվին ցեղասպանության 50 -երորդ տարելիցին ալբոմ էին հրատարակել և ալբոմի մեջ տպել էին: Լիբանանում բոլոր հայ ընտանիքները ունեին և մենք էլ ունեինք այդ ալբոմը, երբ արդեն ինը տարեկան էի այդքան էի հայրիկիս հարց տվել , որ ո՞վ էր այդ նկարի տերը , հայրիկս կանչեց ինձ և ասաց էլ հարց չտաս ինձ , պապիկդ այս նկարի համար էր լաց լինում , որ իմ եղբայրն է դաշնակցական սպարապետ Կուռո Թարխանյանը , այսպես էլ գրված էր, մենք վախեցանք մեր հետ Հայաստան տանել հայրս ում մոտ թողեց չգիտեմ , որ ոչ մեկ արխիվում չկա այդ նկարը ` հորեղբորս միակ ""հիշատակն էր, որ ուղարկել էր իր հորը, իսկ ես հիմա փնտրում եմ խիստ հարկավոր է և կարևոր: Այստեղ Լոսանջելեսում գրախանութները փնտրեցի և գտա վերահրատարակվածը տարբեր էր ալբոմի կազմի նկարը և կրճատված նկարներով էր , իսկ ճիշտ իր կազմով ուրիշն էլ հրատարակել են արդեն սպառված էր կարծում եմ Լիբանանում կգտնվի թե նորը թե`հինը քանզի Լիբանանի հրատարակություն է կարծեմ Արարատ տպարանն է , խնդրում եմ օգնեք ինձ այս լուսանկարը գտնելու համար և ինձ ուղարկեք գրված է սպարապետ Կուռո Թարխանյան և ուրիշ նկար էլ կար այդ ալբոմի մեջ Ուրֆացի Խանըմ Գոնտրաճյանը , որ իրեն կախահան հանելիս նկարել էին և հետո ներում շնորհել և բանտ տարել բանտի թուրք պահակին իր ընկերուհու հետ խեղդել էին և փախել միացել Ուրֆայի հերոսամարտի հայդուկներին … Խանըմը մորական պապիկիս մորաքույրն է եղել Լիբանանում որբերին խնամելու համար կոչում էր ստացել « Խանըմ մայրիկ »ասելով… նախորոք ընդունեք իմ շնորհակալությունը …

( Հորեղբորս նկարի հետ միասին տեղադրում եմ վերահրատարակված հին ալբոմի կազմով նկարը )…