Մայքլ Ջորդանից հետո Լոս Անջելես Լեյքերսի լավագույն բասկետբոլիստ Քոբի Բրայանթը` պատմության ամենահաջողակ բասկետբոլիստներից էր,ում մասին հասարակությունը խոսում էր որպես հիանալի մարդու, հոր և մարզիկի։ Երեկ ողբերգական դեպքերի հետևանքով Բրայանը և իր 13ամյա աղջիկը զոհվեցին։
1. Քոբի- տավարի սթեյք- Իր ծնվելուց առաջ Քոբիի ծնողները ռեստորաններից մեկում համտեսել են տավարի շատ համեղ սթեյք, որն այնքան է դուր եկել նրանց, որ նրանք որոշեցին, որ սթեյքի անունով կկնքեն իրենց որդուն։ Սթեյքը մենյուում գրանցված էր որպես KOBE.
2. Միակ երեխա°։ 1978-ի օգոստոսի 23-ին ծնվեց Քոբին, նա ուներ իրենից մեծ երկու քույր։ Սակայն շատ սպորտային պարբերականներ նշում էին, որ Քոբին եսասեր և ինքնասիրահարված է, ինչը հատուկ է տան միակ երեխաներին։
3. Նրա մանկության երազանքը հաջողակ բասկետբոլիստ դառնալն էր, և նա ինքն իր դեմ պայքարելով, անընդհատ զարգանալով, քայլ առ քայլ առաջ է գնացել իր երազանքներին հասնելու համար։
4. Բրայանթը իր մանկության 8 տարիներն անց է կացրել Իտալիայում, մասնագետները գտնում էին, որ եթե նա շարունակեց ապրել Եվրոպայում, գուցե այսօր կանգնած կլիներ համաշխարհային ֆուտբոլային աստղերի կողքին։
5. Ամուսնացել էր 23 տարեկան հասակում, ընտանիքը ամուսնությանը դեմ էր, և ինչպես ընտանիքը, այնպես էլ խաղընկերների նրա հարսանիքին չմասնակցեցին։ Քոբին այժմ 4 աղջիկների հայր էր։
6. Նրան անվանում էին Black Mamba` իր ճշգրտության, շաժունակության և արագության համար։
7. 2016 թ-ի ապրիլին Black Mamba-ն խաղաց իր վերջին խաղը։ Մաման հեռացավ մեծ սպորտից։
8. Նա ուներ շատ բարեգործական կազմակերպություններ, որոնց գործունեությու ը ծավալվում էր Իտալիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում։ Կազմակերպությունները հիմնականում զբաղվում էին սպորտի տարածման և զարգացման հարցերով։
9. Նա խոսում էր անգլերեն իտալերեն, նաև իսպաներեն։
10. Երեկ ուղղաթիռի վթարից Բրայանթը և իր դուստրը` Ջիանան մահացան, բացի նրանցից մահացավ օդաչուն և ևս երեք ուղևոր։

Սրբուհի Թամազյան