""

Ողջ հայոց ազգի պատմությունը Ավարայրի ճակատամարտից մի խճանկար է, որտեղ Վարդանանք Հերոսներին փոխարինելու են գալիս մեր նորօրյա հերոսները, որոնք կերտում են մերօրյա Հայկական պետության անկախությունն ու հարատևությունը: Դարեր շարունակ հայրենիքի պահպանության, ազգային ոգին և հավատքն անսասան պահելու համար սիրելի հերոս մայրեր ՝ դուք արժանի եք երախտիքի անավարտ խոսքերի: Դուք եք այն ուժը, որ կարող է ստիպել հաղթահարել դժվարությունը և կերտել նորանոր հաղթանակներ: Քանզի մայրն է այն ամենանվիրական էակը, ով ամուր է պահում երկրի սյուները:Հենց զինվորներն են նրանք են ամենաշատն զգում հայ մայրերի աղոթքների կարիքն ու զորությունը: Եվ սահմանին կանգնած ամեն մի զինվոր գիտե, թե ում համար է այնտեղ կանգնած, գիտե, որ իր մայրն իր համար աղոթք անելիս, պարտադիր աղոթում է նաև իր զինակից ընկերոջ համար, իր հրամանատարի համար և այն ավարտում երկրին խաղաղություն մաղթելով: Այսպես են զինծառայողներն այլևս դառնում բոլոր մայրերի որդիները: Վստահ լինելով, որ բոլորի մայրերն իրենց թիկունքում հավատում են իրենց կատարած գործին, նրանք իրականացնում են աներևակայելի սխրագործություններ:Շնորհակալ ենք ձեզ նհայոց ամրոցի ներսում խաղաղության ապահովման համար, խոնարհումս ձեզ  հայրենասիրության բարձր գիտակցման համար,նրանք հպարտությամբ գնացին  պապերի գործը շարունակելու: Խոնարհվում եմ բոլոր այն կանանց առջև, ովքեր ժողովրդի կողմից արժանացան «հերոսի մայր» կոչմանը: Հայրենիքի հանդեպ ձեր սերն ու մարդկային ամենաբարձր արժեքների կրման արտահայտությունը ձեր որդիների սխրանքներն են: Փառք ձեզ և ձեր հերոս որդիներին:Թող որ այսուհետ բոլոր լուսաբացերը լինեն արևոտ` ողողված աստվածային սիրով և նոր հրաշալի կյանքի հավատով:Դարեր շարունակ հայրենիքի պահպանության, ազգային ոգին և հավատքն անսասան պահելու համար դուք արժանի եք երախտիքի անավարտ խոսքերի: Դուք եք այն ուժը ՝հերոսածին մայրեր , որ կարող է ստիպել հաղթահարել դժվարությունը և կերտել նորանոր հաղթանակներ: