Հայկական կողմի խնդրանքով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր Մոսկվայում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը։

«Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցությանն ու փոխգործակցության այլ ասպեկտներ», — ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը և տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերին:

""

Ավելի ուշ Հայաստանի վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ — «Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կարևորել են առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների շարունակական ջանքերի արդյունքում այն նոր թափ կստանա»։