Փաշինյանը և Մյասնիկովիչը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ուղղված հարցեր։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Փաշինյանը և Մյասնիկովիչը քննարկել են մինչև 2025 թվականը նախատեսված Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին, ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման մոտեցումներին, առևտրատնտեսական կապերի, ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում ներքին առևտրաշրջանառության ծավալների ավելացման և միասնական էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *