Մինչ Հայաստանում քաղաքական տարբեր ուժեր և պարզապես քաղաքացիներ խոսում են հողեր հանձնելու կամ չհանձնելու մասին Ադրբեջանում պատրաստվում են կառուցել գնացքի նոր գիծ՝ Նավթալան-Բաքու: Բայց խոսքը սովորական գնացքի մասին չէ, այլ գերարագ ընթացող հատուկ գնացքի:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն գնացքը կառուցվում է , որպեսզի Նավթալանում զարգանա տուրիզմը, այդ նախագիծը պլանավորում են ավարտել 2020 թվակնին, այսինքն 3 տարի կպահանջվի ադրբեջանական իշխանությանը , որ նրանք կառուցեն այդ «Փախուստի գնացք» կոչվածը:

Իսկ ինչու՞ հենց «Փախուստի գնացք»: Ադրբեջանական այս քաղաքը գտնվում է հայկական բանակի հրետանու ուղիղ նշանառության տակ: Սա ամենավտանգավոր քաղաքաներից մեկն է, պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում քաղաքը մի քանի ժամում քարուքանդ կլինի:

Ադրբեջանական բանակին էլ շատ դժվար է ուղիղ հրետանու կրակի տակից պաշտպանել քաղաքը ու ժողովրդին, դրա համար այդ երկրի իշխանությունը, որոշել է այստեղ իր ուժը արագության վրա կենտրոնացնի: Այսպիսով քաղաքի բնակչության և ադրբեջանական զորքի գոնե մի մասը հնարավորություն կունենա գնացքով ավելի արագ փախնել դեպի Բաքու:

Իսկ մեր մոտ մարդիկ կան, որ դեռ հող հանձնելու մասին են մտածում, թշնամին արդեն փախուստի պլանն է կյանքի կոչում:

 

Աշոտ Ասատրյան