Ցավում ենք և հպարտանում Ապրիլյան պատերազմի հերոս Սերժանտ Նորիկ Ժորայի Գասպարյան

Նորիկ Գասպարյան. «Ես պատերազմ եմ գնում, բայց իմացեք, եթե պետք լինի՝ գլուխս էլ կտամ ձեզ համար» ;Հայոց բանակի ծնունդը մեր ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության, հայրենասիրության արգասիքն է։ Հայոց բանակը դարձավ յուրաքանչյուր հայի, ողջ ժողովրդի պաշտելի զավակը
Ապրիլյան պատերազմի հերոս,սերժանտ Նորիկ Գասպարյանը ծնվել է 1996 թ.Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Նորիկ Գասպարյանը 2013-14 ուս տարում ավարտել է Կապանի N3 միջնակարգ դպրոցը, Ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինը:Նորիկը պարուսույց էր ; Նորիկի ընտանիքը բնակվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում, սակայն Նորիկը պնդել է, որ ինքն իր ուսումը պետք է շարունակի հայրենիքում, ծառայի Հայց Բանակում…2014-ի հուլիսի 18-ին պարտադիր զինծառայության մեկնելու ծանուցագիր ստացավ:Բանակ էր զորակոչվել 2014թ-ին, ծառայում էր տանկային գումարտակում:Նա տանկիստ էր։Առաջին օրը մարտի մեջ էր տանկիստ, սերժանտ Նորիկ Ժորայի Գասպարյանը: Ավաղ, տանկը, որում գտնվում էր նա իր երկու զինակիցների հետ, խոցվեց թշնամու արկից: 2 ամսից Նորոն պետք է զորացրվեր, ավաղ, նա էլ հերոսացավ:
2016թ-ի ապրիլի 2-ին հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով` տանկի անձնակազմով մի քանի անգամ զորաշարժ է կատարել ու խոցել գրոհող թշնամուն՝ պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ: Զոհվել է մարտադաշտում: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով և հետմահու պարգևատրվեց «Պարի վաստակավորի» կոչմամբ ;Դարձյալ բացվեց լուսավոր մի օր: Աչքերս բացեցի ու վեր նայեցի: Հասկացա, որ այսօր էլ արթնացել եմ քո շնորհիվ, իմ զինվո՛ր;

"Սուսաննա

"Սուսաննա

#ArmdayGyumri `Սոուսաննա Իսահակյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *