ՍԱՄՎԵԼ

Ա

ԵՐԿՈՒ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐ

Լուսնի եղջյուրը ծածկվեցավՔարքե լեռան ետևում և Տարոնըընկղմվեցավ գիշերայինխավարի մեջ: Ոչ մի աստղ այդգիշեր չէր երևում: Երկինքըպատած էր մոխրագույնամպերով, որոնք մեղմ հոսանքովլողում էին դեպի Կրկուռ ևՆեմրութ լեռների կողմերը և, այնտեղ կուտակվելով, թանձրանալով, միգային-սևկերպարանք էին ստանում: Այդկողմից երբեմն փայլատակումէր, կայծակը, և լսելի էր լինումորոտման խուլ դղրդյուն, որգուշակում էր հորդ անձրև:

Գիշերային այդ տագնապալիպահուն երկու ձիավորներանցնում էին Մուշի դաշտով:Նրանք գալիս էին հեռվից, շատհեռվից: Մի ամիս առաջ դուրսեկան Տիզբոնի երկաթյաքաղաքադռնից, անցանԽուժիստանի անապատները, անցան արևակեզ Ասորեստանը, անցան հայկական Միջա գետը ևմի օր առաջ ոտք դրեցին Մուշիդաշտի վրա: Դրանք երկուսուրհանդակներ էին:

Երկու սուրհանդակներից մեկիձին սևագույն էր, մյուսինը` կապուտակ: Կապուտակձիավորը առաջինիուղևորության մասինտեղեկություն ուներ, ամենայնզգուշությամբ հետևում էր նրան ևերբեք յուր նկատողությունիցբաց չէր թողնում: Իսկ առաջինըչգիտեր, որ իրան հետևում են:Այդ էր պատճառը, որ նրանք, երկու մոլորակների նման, թեևգնում էին միևնույն ուղղությամբ, բայց այնպիսի զուգահեռականգծերով, որ բնավ միմյանց չէինհանդիպում: Երկուսն էլճանաչում էին միմյանց:

Նրանք արդեն հասել էինԱրածանիի ափերին:

Կապուտակ ձիավորը այստեղկանգ առեց: Նա նայեց դեպիերկինքը, նայեց դեպի յուր շուրջը:Կամենում էր գիտենալ, թե ո՜րքանժամանակ էր մնացել, մինչևլույսի բացվելը: Ոչ մի աստղ ցույցչտվեց նրան գիշերային ժամը:Ամեն ինչ խորասուզված էրանվերծանելի մթության մեջ:

Բայց պետք էր շտապել…

Երկու մտածություններ մի քանիրոպե պահեցին նրանանվճռականության մեջ. գետո՞վանցնել, թե կամուրջո՞վ գնալ:Կամուրջով — դա շատ հեռուկտաներ և գուցե կհանդիպերնրան… և գուցե կբռնվերկամուրջի գիշերայինպահակներից… Վճռեց անցնելգետով:

Հեզ և արծաթափայլ Արածանինգարնանային հեղեղներիցկատաղել էր և պղտորհորձանքներով ծածկել էր յուրափերը: Բայց մեր ուղևորըծանոթ էր նրա ծանծաղուտներիհետ: Նա ցած իջավ ձիուց, ձեռքով փայփայեց յուրկապուտակի գեղեցիկ բաշը, փոքրիկ գլուխը, ասելով. «Դուքաջությամբ կտրեցիր Տիգրիսիահռելի ալիքները, այժմ հայրենիերկրի Արածանին ինչո՞ւ պետք էվախեցնե քեզ»: Նա ձիու սանձըհանեց բերանից, որ լողալումիջոցին ազատ շունչ առնե, նստեց և, երեսը խաչակնքելով, քշեց դեպի գետը:

. Գետը, մի ահարկու վիշապինման, գոռում էր, գոչում էր:Գիշերային մթության մեջ` նրապղտոր հոսանքը ավելի մռայլկերպարանք էր ստացել: Ձին, ամբողջ մարմնով խորասուզվածջրի մեջ, միայն գլուխը վերբարձրացրած, մռնչելով ևփռնգալով, պատերազմում էրալիքների հետ: Նրա ոտներըհատակին չէին դիպչում, անցնումէր լողալով: Ձիավորը, սանձիփոխարեն բռնած ուներ նրաբաշից, և ձեռքով ուղղություն էրտալիս ընթացքին: Մի քանիպտույտների մեջ` թե ձին և թեձիավորը սկեցին ջրի տակ:Կրկին դուրս հայտնվեցան:Երբեմն անցնում էին նրանցմոտով ծառի կոճղներ, գերանիկտորներ, որ ծփալով տարվումէին կոհակների հետ: Ձիավորրշտապում էր խույս տալդրանցից: Բայց ահա՜ հեռվից միինչ-որ որոտում էր: Տագնապըմոտենում էր: Ձիավորը չկորցրեցյուր սառնասրտությունը և խորինուշադրությամբ նայեց դեպի այնկողմը: Մի մթին, անորոշ կույտլողում էր ջրի երեսին: Որքանմերձենում էր, այնքան աճում էրնա, այնքան սոսկալի ձև էրստանում: Կարծես, մի ամբողջբլուր դանդաղ ընթացքով շրջումէր գետի վրա: Մերթանհայտանում էր նա մերթերևան էր գալիս ավելի ահարկուկերպարանքով: Ձիավորըհասկացավ նրա ինչ լինելը: Նամի ակնթարթում ձիու թամբիցսողաց դեպի գավակը, որ նրաբեռը թեթևացնե: Բռնեց ագիից, սկսեց շտապեցնել նրան:Օրհասական ժամը մոտենում էր, քանի որ թանձր, այլանդակհրեշի նման մոտենում էր մթինկույտը: Նրա որոտը խլացնում էրամեն ձայն: Պետք էր փախչելնրանից, եթե ոչ, մի թեթև տաշեղինման յուր հետ կտաներ թե ձիուն, թե ձիավորին: Ձին անգամ զգացմոտալուտ վտանգը ևկրկնապատկեց յուր ուժերը:Անհնարին արագությամբկտրում էր նա կոհակները: Հրեշըանցավ: Դա ուրիշ ոչինչ չէր, եթեոչ մերձակա անտառների միմասը, որ հեղեղը արմատախիլանելով յուր պտույտների մեջկծկել էր, գալարել էր, և միայնպիսի այլանդակ գունդի ձև էրտվել:

Ձիավորը կրկին անգամգոհությամբ երեսը խաչակնքեց, երբ ոտք դրեց ցամաքի վրա:

Նա յուր հագուստը քամեց, ցամաքացրեց, հետո սանձը դրեցձիու բերանը, և շարունակեցճանապարհը, ինքը գնալովոտով, իսկ ձիուն յուր ետևիցքարշ տալով, որ փոքր-ինչհանգստանա: Բայց ձինդժվարությամբ էր հետևումնրան: Որքան նա ջրի մեջարագընթաց էր, այնքանցամաքի վրա դանդաղկոտդարձավ: Տերը վերաբերում էրայդ նրա հոգնածությանը:

Գետեզերքից բավականհեռանալով, այժմ մոտեցավ նաՔարքե լեռանբարձրավանդակներին:Ճանապարհը զառիվեր էր, ոլորվում էր սարերի լանջացվրայով, իջնում էր խորին ձորերի, փապարների մեջ, և դարձյալբարձրանում էր բլուրների վրա:Նա ծանոթ էր այդանտառապատ լեռների հետ, գիտեր նրանց դժվարինանցքերն ու շավիղները, երեխայությունից սնվել ումեծացել էր այդ խոնավծմակների մթության մեջ, ուրցերեկի լույսը երբեք չէրթափանցում: Նա ապառաժներիու անտառների որդի էր:

Կայծակը շանթեց մոտակածառերի կատարներին ևմերձակայքը լուսավորվեցավբաց-վարդագույն փայլով: Որոտիձայնը ահեղ դղրդյունովտարածվեցավ մթին ձորերի մեջ:Ուղևորը նայեց դեպի ամպամածերկինքը և շտապեցրեց յուրքայլերը: Նա չվախեցավ գետից, բայց վախենում էր փոթորիկից:Փոթորիկը մեծ արհավիրք էգործում այդ կուսականանտառների մեջ, մանավանդգիշերային պահուն: Ժայռերիբարձրությունից խլում է նաողողված, մերկարմատ ծառերըև նետում է ճանապարհի վրա:Ծառերի հետ փուլ են գալիս ևքարերի ահագին բեկորներ:Ամեն մի ճանապարհորդկանհետանար այդփլատակների տակ, եթեդժբախտություն ունենարհանդիպելու:

Կրկին լսելի եղավ որոտմանահեղ դղրդյունը և նրա հետանձրևի խոշոր կաթիլներըսկսեցին մաղվել երկնքից: Քամինմռնչում էր և անձրևայինտարափը, կարկուտիգնդակների նման, զարկում էրնրա բորբոքված երեսին: Բայցնա ոչինչ չէր զգում: Նրա միտքը, նրա զգացմունքները լարված էինդեպի մի նպատակ, որ կլանել էրնրա ամբողջ գոյությունը, որամենայն եռանդով առաջ էրմղում նրան որպես միմարմնացած փութաջանություն:Նա շտապում էր մի քանի ժամառաջ տեղ հասնել, քանկհասներ սև ձիավորը:

Բայց ձին դժվարությամբ էրհետևում նրան: Այժմ միայննկատեց, որ ետևի ոտքից կաղումէր նա: Անշուշտ գետի հոսանքիհետ տարվող կոճղներից մեկըդիպչելով, վնասել էր նրան: Այդդեպքը սաստիկ վրդովեցրեցանվեհեր ուղևորին: Նա շտապումէր: Իսկ այժմ զրկվեցավ յուրսրընթաց երիվարից: Ի՞նչ պետքէր անել: Թողնե՞լ նրան և այնպեսոտքով շարունակելճանապարհը: Բայց ինչպե՞սթողնել այն սիրելի նժույգին, որըայնքան տարիներ թե՜պատերազմի դաշտում, թե՜ յուրճանապարհորդություններիժամանակ լավ ընկեր էր եղելնրա հետ: Մի քանի րոպե մնացնա մտածության մեջ: Հետոթողեց մեծ ճանապարհը, բռնեցմի շավիղ, որ տանում էր դեպիԱշտիշատի վանքը:

Վանքը շատ հեռու չէր այնտեղից, մեկ. ժամից հետո հասավ նա:Դարևոր, նվիրականծառաստանի խորքում, վաղեմիսրբազան բարձրություններիվրա, հանգչում էր Տարոնի այդհին սրբավայրը, յուր վսեմ, մեծափառ վեհության մեջ:Պատսպարված բարձրշրջապարիսպներով և բրգաձևաշտարակներով, գիշերայինմթության մեջ, ներկայանում էրնա որպես մի անմատչելի ամրոց:Կատաղի մրրիկը, քամումռնչյունը, անձրևի տարափը չէրվրդովեցնում նրա խաղաղբարեպաշտական նիրհը:

Շրջապարիսպներից դուրս, միառանձին շինվածքի նեղլուսամուտից լույս էր երևում:Ուղևորը դիմեց դեպի այն կողմը, մոտեցավ փակ դռներին:Այստեղ, դռան մի կողմում, փայտյա սյունից քարշ էր ընկածմի տախտակ, իսկ սյունիպատվանդանի մոտ դրած էրնույնպես փայտյա փոքրիկօթակ: Ուղևորը վերառեց օթակըերեք անգամ զարկեցտախտակի վրա: Կոչնակիձայնից լուսամուտը բացվեցավ, մեկը ներսից քնաթաթախ գլուխըդուրս մեկնեց և վերևից հարցրեց.

— Ո՞վ ես:

— Ճանապարհորդ եմ, — եղավպատասխանը:

Վանքի պարիսպներից դուրս, այդ շինվածքը տարաժամճանապարհորդների, օտարականների ևպանդուխտների օթևան էր:Դռնապանը բավականացավուղևորի պատասխանով, բացարեց դռները և ճրագը ձեռինհայտնվեցավ սյամի վրա:

— Դու բոլորովին թրջված ես, — ասաց նա մի առանձինհոգատարությամբ, — ներսհամեցիր, ես իսկույն կրակկվառեմ, քո հագուստը չորացրու:

— Շա՛տ շնորհակալ եմ քոբարեսրտության համար, — պատասխանեց ուղևորը, — բայցես կխնդրեի քեզանից ընդունելձեզ մոտ, որպես հյուր, իմ ձիունմիայն:

— Ինչո՞ւ քո ձիուն միայն, — հարցրեց դռնապանըզարմանալով:

— Նա կաղում է, վնասել է ոտքը… իսկ ես պետք է շարունակեմ իմճանապարհը:

— Գոնե ներս մտիր, մի փոքրտաքացիր, ես իսկույն կրակկվառեմ:

— Չեմ կարող… ես շտապում եմ… — պատասխանեց ուղևորը ևմոտեցավ ճրագին:

Նա ծոցից հանեց յուր սանդրը, որկիսալուսնի ձև ուներ… շինված էրգոմեշի եղջյուրից, և ցույց տալովդռնապանին, ասաց.

— Ճանաչի՜ր այդ սանդրը, միկողմի երկու ատամներըկոտրած են. եթե եսչվերադարձա, ով որ քեզ ցույցտալու լինի, ձին նրան կհանձնես:

— Իսկ դու ո՞վ ես, — հարցրեցդռնապանը, փոքր-ինչկասկածելով:

— Ես զինվոր եմ… — պատասխանեց ուղևորը:

Դռնապանը բավականացավուղևորի անորոշ պատասխանով, որովհետև այդ տագնապալիժամանակներում զինվորի հետշատ հեռուն գնալ` փոքր-ինչդժվար էր:

Ուղևորը բաց արեց ձիու թամբինկապած ճանապարհորդականթեթև խուրջինը, ձգեց յուր ուսինև, «բարի գիշեր» ասելով, հեռացավ:

Դռնապանը, ճրագը ձեռին, դեռկանգնած սյամի վրա, ապշությամբ նայում էր նրաետևից, մինչև անհետացավգիշերային խավարի մեջ: Քամումռնչյունը խլացրեց նրա վերջինքայլերի ձայնը:

Հեռանալով վանքից, ուղևորըբռնեց այն ճանապարհը, որտանում էր դեպի Ողականամրոցը:

Բ

ՏԱՐՈՆԻ ԱՌԱՎՈՏԸ

Փոթորկային գիշերին հաջորդեցգարնանային խաղաղ, հովասունառավոտը: Ողական ամրոցըշրջապատող ծառազարդբլուրները մխում էին ձյունի պեսճերմակ գոլորշիներով: Սար ուձոր, դար ու դաշտ պատած էրանթափանցիկ մառախուղով:Օդի մեջ լողացող ջրային շիթերը, արեգակի առաջինճառագայթներից, վառվում էինմիլիոնավոր ոսկյա հուլունքներինման: Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտներինախշուն ծաղիկները, ցողվածանձրևային կաթիլներով, կարծես սփռված լինեինգույնզգույն գոհարներով:

Այգ գեղեցիկ առավոտըհիշեցնում էր այն վաղեմի, հանդիսավոր առավոտներիցմեկը, երբ Աստղիկը, Տարոնիդիցուհին, դուրս էր գալիսԱշտիշատի տաճարներից և, շրջապատված յուր անթառամնաժիշտներով, իջնում էր Քարքելեռան բարձրություններիցԱրածանիի արծաթափայլալիքների մեջ լողանալու: Այդմիջոցին հայոց երիտասարդդյուցազունները թաքչում էինԱշտիշատի դիցանվեր անտառիմթին ծառաստանի մեջ, հեռվիցդիտելու գեղեցիկ աստվածուհուլոգարանը: Բայց Աստղիկը Մուշիամբողջ դաշտը վարագուրում էրմառախլապատ մշուշով և յուրլոգարանը անտեսանելի էրկացուցանում անհամեմատհետաքրքրությունից:

Վաղորդյան մառախուղըհետզհետե նոսրանում էր, նրբանում էր, որքան արեգակըբարձրանում էր հորիզոնի վրա:Այժմ մշուշի մրջից, որպեսթափանցիկ շղարշի միջից, սկսվեցան նկարվիլ հեռավորպատկերները: Երևում էր Սիմլեռան կանաչազարդ շղթան, մեղմ ալիքներով և ձյունապատգագաթներով, որոնք արևիճառագայթների առջև փայլումէին վարդագույն ներկով: Իսկավելի հեռու, դեպի Կրկուռ ևՆեմրութ լեռների կողմերը, մանիշակագույն ժապավենինման, երևում էր Բզնունյացծովակի միայն նեղ շերտը:Երևում էին Քարքե լեռանբարձրությունները իրանց մթինծմակներով և մռայլանտառներով, որոնք իրանցանմատչելի թավուտների մեջսնուցանում էին մի մռայլժողովուրդ: Հիշյալ լեռներիհսկայական շրջանակի մեջ, որպես մի սքանչելի պատկեր, երևում էր Մուշի ընդարձակդաշտավայրը, հարթ, հավասար, իբրև մի լայնածավալ, նախշունգորգ: Այդ կանաչազարդ գորգիվրա սփռված էին Տարոնիբազմաթիվ գյուղերը, ավանները, հոյակապ քաղաքները: Ահա՜Մուշը խորին պատկառանքովբազմած է Տավրոսի լանջացվրա: Ահա՜ Մեղտի գետիօձապտույտ ափերի մոտ երևումեն Օձ քաղաքի բարձրաշտարակները: Ահա՜ Վիշապքաղաքը, վիշապի լայն բերանիպես բացված ահարկու դռներով:Ահա՜ Կավկավ քաղաքը… Ահա՜սպիտակ Ձյունակերտը

Արածանին կես է կիսում Մուշիլայնատարած դաշտավայրը:Նրա արգավանդ ափերի մոտ, բացի բնիկներից, ապրում էր միժողովուրդ, որասպնջականություն էր գտելայստեղ Գանգեսի ափերից, ևհնդիկ ժողվրդի արորի խոփըփայլում էր հայոց արեգակից, ևհնդիկ հերկավարի հայկականերգը հնչեցնում էր Տարոնիլուսապայծառ առավոտիլռությունը:

Արածանիի ափերի մոտ ապրումէր և մի այլ ժողովուրդ, սրհյուրասիրվել էր այստեղՀոանգոյի ափերից, ևդեղնակաշի սինեացին, բոլորովին հայկական դեմքստանալով, մշակում էր հայոցերկիրը: Նրանց բազմաթիվանասունները արածում էինԱրածանիի շամբուտ ափերիմոտ, նրանց գեղեցիկ կանայքըքորոցներով «որդան կարմիր» էին հավաքում կանաչ, ցողազարդ մարգագետիններից, որ իրանց նուրբ ձեռագործներովզարդարեն հայոցիշխանազուններիապարանքները:

Զայրացած է այս առավոտԱրածանին: Բայց նրա զայրույթըմայրական է, չէ վախեցնումհարազատ որդուն: Ահա նրազորեղ կոհակները տանում ենիրանց հետ մի ամբողջնավատորմիղ — նախնականմարդու նավատորմիղը:Բարեկամները ափերի մոտկանգնած «հաջողություն» ենբարեմաղթում: Նավորդներըգետի միջից «մնաք բարյավ» ենասում: Եվ թեթև մաշկապատնավակների խումբը, բեռնավորված հայոց երկրիբարիքներով, լողում է դեպիհեռավոր աշխարհ, դեպիԲաբելոն: Նավորդների երգը, նրանց ուրախաձայնաղաղակները, միախառնվելովգետի խուլ որոտման հետ, թնդեցնում են շրջակայքի խորինանդորրությունը:

Մուշի դաշտավայրը, չորեքկողմից շրջապատվածլինելով բարձր լեռներով, այդբնական ամրությունները, հսկայական շրջապարիսպինման, պաշտպանում էին երկիրըթշնամու հարձակմունքներից:Բացի բնական ամրություններից, նույն լեռներիբարձրավանդակների վրա դրածէին Տարոնի իշխաններիանմատչելի բերդերը և նրանցահռելի ամրոցները, որպիսիքէին` Եղնուտը, Մեծամոր ամրոցը, Աստղաբերդը, Այծից բերդը ևՈղականը:

Աշտիշատի վանքից շատ հեռուչէր Ողական ամրոցը, նականգնած էր Քարքե լեռանապառաժների վրա և խրոխտ, վեհապանծ դեմքով նայում էրդեպի յուր ստորոտով հոսողԱրածանին: Զանազան գաղտնիանցքեր, ստորերկրյաճանապարհներով, իջնում էինամրոցի բարձրությունից կամդեպի գետը, պաշարմանժամանակ ջուր ստանալուհամար, և կամ տանում էին դեպիանտառի խորքերը, դրսի հետգաղտնի հաղորդակցությունունենալու համար: Այդ անցքերիմուտքերը հայտնի էին միայնամրոցի տերերին: Ամրոցիբարձր շրջապարիսպը, ահագինբուրգերը, բարձր աշտարակներըդարերով մարտնչում էինբնության արհավիրքի և թշնամուհարձակման դեմ, և միշտ մնումէին անպարտելի: Նահովանավորված էր հին, հսկակաղնիներով, որոնց վերամբարձկատարները մրցում էին ամպերիհետ:

Այդ ամրոցը ամենահինժամանակներում, Քրիստոսիցշատ դարեր առաջ, պատկանումէր Սլկունյաց իշխաններին, որոնքՏարոնի նախկին տերերն էին:Իսկ Վաղարշակ Ա-ի օրերում, Քրիստոսից 150 տարի առաջ, Սլկունիները ավելինշանակություն ստացան, որովհետև Վաղարշակը, հայոցբոլոր նախարարություններըկարգի դնելով, Սլկոլնիների քաջև որսորդության մեջ հաջողակիշխաններին ևսնախարարությանց կարգնանցուց և նրանց հանձնեցարքունի որսորդությանգլխավորությունը: Բայց Տրդատիօրերում, 320 թվին Քրիստոսիցհետո, Սլկունիներըապստամբվեցան թագավորիդեմ: Տրդատը խոստացավ, թեՍլկունիների ամբողջժառանգությունը, Տարոնը, նրանկնվիրե, եթե մեկը կձերբակալեապստամբ ՍլուկինՃենացիՄամգուն իշխանր հանձն առեցկատարել թագավորիցանկությունը ևդավաճանությամբ սպանեցՍլուկին: Նրա բոլոր տոհմը սրիճարակ եղավ Ողական ամրոցիմեջ: Իսկ Մամգունը այդծառայության համար ստացավ, որպես ժառանգություն, թե՜Ողական ամրոցը և թե՜ Տարոնը:Մամդունից առաջ եկավՄամիկոնյան մեծնախարարությունը, որոնք որդոցորդի ժառանգեցին Տարոնը:

Այս առավոտ, դեռ լույսը չծագած, երկու անձինք մուտք գործեցինՈղական ամրոցում: Մեկը առջևիմեծ դռնից, մյուսը անտառի մեջթաքնված գաղտնի անցքից:Առաջինը սև ձիավորն էր, իսկերկրորդը կապուտակ ձիավորը:

Գ

ԳՈՒԺԿԱՆ

Ողական ամրոցի սենյակներիցմեկի մեջ, թանկագին գորգովպատած գահավորակի վրա, որիերեք կողմը դրած էին շքեղկերպասներով պատած բարձեր, նստած էր մի երիտասարդ: Նա, ինչպես երևում էր նրա քնեածդեմքից, դեռ նոր էր դուրս եկելյուր քնարանից և դուրս էր եկելյուր զարթնելու ժամից շատ վաղ:Ոչ հագնվել էր, ոչ լվացվել էր և ոչսանդրվել էր: Մի լայն, ասրյանուրբ վերարկուի մեջ սփածվածէր նա, և բաց գլխի երկարգիսակները, գագաթից իջնելով, մեղմ ալիքներով սփռվել էինթիկունքի վրա, և երբեմն սքողումէին նրա գեղեցիկ, գունաթափդեմքը: Նրա անհանգիստմատները անդադար ոլորումէին` փոքր-ինչ ուռած, կարմրագույն շրթունքինորաբույս ընչացքը, թեև ոլորելուշատ պաշար չէին գտնում: Այդցույց էր տալիս սրտի խորինխռովությունը: Իսկ սևորակ, նշաձև աչքերի մեջ նշմարվում էրմի անբացատրելի վրդովմունք:Քսանևհինգ տարեկան հազիվկլիներ նա, նուրբ կազմվածքով ևփոքր-ինչ մույգ-դեղնագույնդեմքով, որ պահպանվել էր նրամեջ ժառանգական արյունից:

Երիտասարդը ՎահանՄամիկոնյանի որդի Սամվելն էր:

Սենյակը, որտեղ նստած էր նա, ներկայացնում էր նրաընդունարանը: Հատակըպատած էր նախշուն, բրդեղենօթոցներով. անկյուններում դրածէին` զանազան ձևով, ծանր ևթեթև նիզակներ, տեգեր, գեղարդներ, ջիդաներ, աշտեներև երկաթյե ահագին լախտեր, բոլորը գեղեցիկ քանդակներովզարդարած, բոլորը ոսկեհուռդրվագներով ագուցած: Իսկսենյակի այն ճակատի վրա, որկողմը դրած էր նրագահավորակը, պատի վրամեխած էր մի լայն վագրի մորթի:Այդ գազանին նա ինքն էրսպանել որսորդությանժամանակ, երբ դեռ տասնևութտարեկան էր: Նրա վրայից քարշէին ընկած զանազան զենքեր, կապարճ` լի նետերով, աղեղ` լայնալիճ, տապարներ` երկաթյա երկար կոթով, թեթևվահան` ուղտի թափանցիկկաշուց պատրաստված, ծանրասպար` պողպատից շինված ևխոշոր կոճակների նմանբևեռներով գամված, սաղավարտներ` կամ տեգի պեսսուր կատարներով և կամ մազեցցունքներով, զրահ` երկաթյամանր օղակներից գործված, պղնձյա հաստ լանջապան, որիմեջտեղում բարձրաքանդակդիրքով դուրս էր նայում միգալարված վիշապ, զանազանթրեր, դաշույններ, վաղրներ` երկար և կարճ, ուղիղ և կեռ, միասայրի և երկսայրի, որոնցպատյանները պատած էինոսկով ու արծաթով, որոնցկոթերը զարդարած էինականակուռ գոհարներով, ևորոնցից շատերը երկաթահատէին ու դեղած:

Այդ սենյակը ավելի զինարանինմանություն ուներ, քան թեընդունարանի: Երիտասարդիշխանը սիրում էր իրանշրջապատել այն առարկաներով, որ յուր սրտին շատ մոտ էին:Միակ առարկաները, որհիշեցնում էին, թե դա ևհյուրանոց էր, էին մի քանիփառավոր բազմոցներ, որ դրածէին պատերի մոտ, պատվավորհյուրերի համար:

Սենյակի դռները ներսից փակածէին և լուսամուտներիծիրանեգույն վարագույրները, զարդարած ծանր, ոսկեթելծոպերով, ցած էին թողած: Միդուռ միայն բաց էր մնացել, որտանում էր դեպի քնարանը: Այդդռան մոտ կանգնած էր միտղամարդ, երկու ձեռքերը յուրդաշույնի կոթի վրա դրած: Նահագած ուներ սուրհանդակիթեթև զգեստ. մի կարճ մուշտակ, որի մորթեղեն կողմը դեպի ներս, իսկ մաշկեղենը դեպի դուրս էրթողած. մեջքը պնդած էր կաշյալայն գոտիով, որ պատել էրկուրծքի մի մասը` մինչև փորիստորին մասները, որպեսզի ձիուսրարշավ ցնցումներիցփորոտիքը չխախտվեին: Կաշյանեղ վարտիքը` սրունքների վրա` ամրացրած էր նույնպես կաշյազանկապաններով: Ոտներինհագած ուներ մազե թանձրտրեխներ, նույնպես մազետակերով: Գլխին դրած ուներթաղիքյա բոլորակ գլխարկ, որիվրայի կերպասյա փաթոթիծայրերը ծածկում էին մերկպարանոցը և ծածանվում էինլայն թիկունքի վրա: Նրատարիքը դեռ չէին անցելերեսունուհնգից, բայց կարճգանգրահեր մորուքի մեջ արդեննկատվում էին սպիտակ մազեր:Բնականից թուխ դեմքը ավելիմռայլ գույն էր ստացելեղանակների խստությունից ևերկար ժամանակ արևի տակայրվելուց: Բայց այդ այրականդեմքի մռայլ արտահայտությունըմեղմանում էր, պայծառանում էրերկու լուսափայլ աչքերով:

— Ուրեմն քեզ նամակ չտվի՞ն, Սուրեն, — ասաց իշխանը, շարունակելով ընդհատվածհարցուփորձը:

— Չտվին, տեր իմ, — պատասխանեց սուրհանդակը, — զգուշացան, որ նամակըկարող էր բռնվել ճանապարհին:Իսկ ես հազիվ կարողացահասցնել ինձ իմ տիրոջ մոտ, որպես կենդանի նամակ: Ամենինչ պատմեցի ձեզ, դուք այժմդիտեք բոլորը…

— Բայց դու լավ չբացատրեցիրինձ, Սուրեն, — հարցրեց իշխանըխռովված ձայնով, — թե ի՞նչըհրապուրեց իմ հորը ուրանալ յուրկրոնը և հանձն առնել միայդպիսի ամոթալի գործ… Մի՞թեՄերուժան չարագործը խելքիցհանեց նրան… ԵսԱրծրունիներին ճանաչում եմ… նրանք իմ քեռիներն են… փառքի, իշխանության և պատվի համարամեն սրբություն կվաճառեննրանք… Բայց իմ հա՛յրը… այդպեսչէր իմ հայրը… մի՞թե նա էլխաբվեցավ

Վերջին խոսքերի միջոցիներիտասարդի ձայնը սկսեցդողալ, ձեռքը տարավ դեպիճակատը, գլուխը խոնարհեցրեցև մի քանի րոպե մնաց տխուրմտախոհության մեջ: Սուրենըխորին ցավակցությամբ նայումէր նրա վրա: Երբ կրկին գլուխըվեր բարձրացրեց նա, Սուրենըպատասխանեց.

— Չխաբվեցավ, տեր իմ: Այլ այնօրից, որ ձեր հորեղբորը բերեցինՏիզբոն, և այն օրից, որ Շապուհարքան այնպիսի չարաչարմահով սպանել տվեց ձերհորեղբորը, — ձեր հայրըհետամուտ եղավ ստանալ հայոցսպարապետությունը. Շապուհըտվեց նրան այդ, և ձեր հայրըկատարեց Շապուհի կամքը…

— Այժմ հասկանում եմ… — խոսեց երիտասարդը ինքն իրան:Պատմի՜ր, Սուրեն, ինչպե ս եղավիմ հորեղբոր մահը:

Սուրհանդակը դժվարանում էրպատմել քաջ հերոսի մահը, որիթիկնապահներից մեկն էր եղելինքը, որի կռիվների մեջ այնքաներկար տարիներ մասնակցել էրինքը: Բայց երբ երիտասարդըկրկին թախանձեց նրան, պատմեց.

— Ձեզ հայտնի է, տեր իմ, թեորպիսի՜ խաբեությամբ Շապուհարքան մեր Արշակ թագավորինև ձեր հորեղբորը հրավիրեցՏիզբոն: Թագավորին երկաթյաշղթաներով աքսորեցԽուժիստանի Անհուշ բերդը: — Այդ ես պատմեցի ձեզ: — Հետոբերել տվեց ձեր հորեղբորըդատելու: Այն օրը Շապուհիդիվանի ամբողջ հրապարակը լիէր բազմությամբ: Ներկա էի և ես:Երբ կանգնեցրին ձեր հորեղբորըդիվանի առջև, երբ Շապուհընայեց նրա վրա և, տեսնելովանձով փոքրիկ, արհամարհանքով հարցրեց, — «Դո՞ւ էիր, որ այդքան տարիկոտորում էիր արիներին(պարսիկներին), դո՞ւ էիր, որայդքան ժամանականհանգստացնում էիր մեզ»: Ձերհորեղբայրը համարձակությամբպատասխանեց, — «Այո՜, ես էի, արքա»: — «Աղվե՛ս, — ասացՇապուհը զայրանալով, — աղվեսի մահով սպանել կտամքեզ»: Ձեր հորեղբայրը այսպեսպատասխանեց արքայիսպառնալիքին. «Այժմ դուտեսնելով ինձ անձով փոքրիկ, արհամարհում ես. մի՞թե այդքանժամանակ չհասկացար իմմեծության չափը: Մինչև այսօր եսքեզ համար առյուծ էի, իսկ այժմաղվե՞ս: Լսի՜ր, արքա, ես այնՎասակն եմ, որ մի հսկա էի, մեկոտս մեկ լեռան վրա էր դրած, մյուս ոտս մի այլ լեռան վրա. երբաջ ոտիս վրա էի հենվում, աջակողմյան լեռը գետնի տակնէի տանում, իսկ երբ ձախ ոտիսվրա էի հենվում, ձախակողմյանլեռը գետնի տակն էի տանում:Շապուհը հարցրեց, — «Ասա ինձ, որո նք են այն երկու լեռները, որդու գետնի տակն էիր տանում»:Նա պատասխանեց. — «Երկուլեռներից մեկը դու էիր. մյուսըհունաց թագավորը: Քանի որհայոց նախարարների մեջմիաբանություն կար, քանի որնրանք կապված էին իրանցթագավորի հետ, և քանի որ մենքպահում էինք մեր հայր Ներսեսիխրատները, — այնքանժամանակ աստված մեզ հետ էր, և մենք կարողանում էինքխրատել մեր աշխարհիթշնամիներին, որոնց թվում ևքե՛զ, արքա: Բայց երբ մերնախարարներիերկպառակությունը մատնեց մերթագավորին քո ձեռքը, այն օրիցմենք ինքներս մեր կործանումըպատրաստեցինք… Այժմ, ինչ որկամենում ես, արա՜, եսպատրաստ եմ, արքա»:Հրապարակի վրա հավաքվածամբողջ. բազմությունըզարմանում էր ձեր հորեղբորհամարձակության վրա, զարմացավ և ինքը Շապուհարքան և գովեց նրաքաջությունը: Բայց հետոհրամայեց մորթել նրան, կաշինտիկ հանել, լցնել խոտով ևտանել Անհուշ բերդը: Այնտեղդրված է նա, իբրև նախատինք, շղթայակապ Արշակ թագավորիաչքի առջև, և դժբախտթագավորի աչքից արտասուքը չէպակասում, քանի որ նայում էյուր քաջ, հավատարիմսպարապետի վրա:

Երիտասարդը, լսելով ցավալիպատմությունը, թաշկինակըտարավ դեպի լճացած աչքերը ևծածկեց յուր արտասուքը:

— Հերո՛սը հերոսի նման մեռավ, — բացագանչեց նա: — նրաորդին, Մուշեղը, կարող էպարծենալ հոր մահվամբ: Բայցե՛ս, ես ինչո՞վ կարող եմպարծենալ… ես պետք էհավիտենական նախատինքիտակ մնամ… Իմ հայերը յուրեղբոր սպարապետությունըստանալու համար դառնում էնրան սպանել տվող Շապուհիձեռքում մի անարգ գործիք… ևայժմ պարսից զորքով գալիս էողողելու Հայաստանը արյունով…Թշվա՛ռ եմ ես, թշվա՛ռ… ինչո՞վպետք է քավեմ այդնախատինքը…

Արեգակի առաջինճառագայթները, ընկնելովծիրանեգույն վարագույրներիվրա, լցրին սենյակը ծիրանեգույնլուսով: Երիտասարդը սոսկալովնկատեց, որ օրը լուսացել էր: Նադարձավ դեպի սուրհանդակը, ասելով.

— Շնորհակալ եմ, Սուրեն, ես քոծառայությունը չեմ մոռանա:Այժմ կարող ես գնալ, քանի որամրոցում դեռ քնած են: Երբհարկավոր լինես, կրկին կկանչեմքեզ: — Սուրենը. մինչև հատակըխոնարհվելով, գլուխ տվեց:

— Դու, իհարկե, ձեր տա՞նըկմնաս, — հարցրեցերիտասարդը:

— Ոչ, տեր իմ, ես երդվել եմ իմկնոջ, իմ զավակների երեսըչտեսնել, մինչև…

Նա չավարտեց խոսքը, բայցերիտասարդը հասկացավ, թեինչ էր կամենում ասել: Բարի ևքաջ զինվո՛ր. ամբողջ հինգ տարիհայրենիքից տարակա էր նա, ծառայում էր Պարսկաստանիհայկական հեծելազորքի մեջ, մասնակցել էր շատարշավանքների քուշանաց դեմ, իսկ այժմ վերադարձել էր յուրհայրենիքը: Նրա հայրենիավանը, Խորնին, շատ հեռու չէրՈղական ամրոցից, նա չէրցանկանում յուր տնակը տեսնել, որովհետև նրան զբաղեցնում էրմի գործ, որ ավելի մոտ էր նրասրտին, քան թե կինը, որդին, բարեկամը…

Ուրեմն դու որտե՞ղ կմնաս:

Աշտիշատի վանքում, — պատասխանեց նա, — այնտեղչեն ճանաչի ինձ, կմնամ, որպեսմի օտարական: Ես իմ ձինայնտեղ եմ պահ տվել:

Երիտասարդը ցած իջավգահավորակի վրայից և, ավելիպինդ փաթաթվելով յուր լայնվերարկուի մեջ, անցավքնարանը: Սուրենը հետևեցնրան: Նա մոտեցավ յուրմահճակալին և ձեռքով մի կողմծալեց մահճակալի առջև փռածգորգը: Հետո մատը սեղմեցերկաթյա հազիվ նշմարվողզսպանակի վրա, իսկույնհատակի տախտակամածըբարձրացավ, և հայտնվեցավ միքառակուսի ծակ:

Դու ծանո՞թ ես այս անցքի հետ, — դարձավ նա դեպի Սուրենը:

Ի՞նչպես ծանոթ չլինել, տեր իմ, — պատասխանեց Սուրենը միառանձին զգացմունքով, — այդսենյակը հանգուցյալսպարապետի քնարանն էր. եսդեռ պատանի էի, իմ երեսին միմազի հետք անգամ չկար, երբայդ սենյակի հատակը ավելումէի…

Սուրենը մանկությունից սնվել, մեծացել էր այդ ամրոցում:Մամիկոնյանների գյուղացինլինելով, իբրև մի շնորհալի ևմաքուր տղա, նրան բերեցինամրոցը: Երբ բավականվարժվեցավ, սենեկապետիպաշտոն էր կատարում:

Երիտասարդը պատուհանից վերառեց պողովատի կայծհանը, կայծքարը և աբեթը, զարկեցմիմյանց, կայծերը ցայտեցին, աբեթը վառվեցավ, նրանովվառեց ծծումբի լուցկին, իսկվերջինով վառեց մոմպատիկծիկը և տվեց Սուրենի ձեռքը, ասելով.

— Դե՜, անցի՜ր:

Սուրենը կրկին անգամ լռությամբգլուխ տվեց և, յուր սովորությանհամեմատ, երեսը խաչակնքեց, հետո ցած իջավ քառակուսի նեղծակից, որտեղից մի մարդ հազիվկարող էր անցնել: Երիտասարդըցած թողեց տախտակյա փոքրիկդռնակը և անցքը ծածկեցգորգով:

Այդ ամրոցի հատակի տակկային բազմաթիվ ստորերկրյաանցքեր, որոնք, ցանցատեսակլաբյուրինթոսի նման, տանումէին դեպի զանազան կողմեր:Գլխավոր սենյակները, որոնց մեջբնակվում էին ամրոցի տերերը, ունեին իրանց առանձինգաղտնի անցքերը, որոնքհատակի խորքերում միանումէին և այդպիսով պահպանումէին հաղորդակցություն թե՜միմյանց մեջ և թե՜ դրսի հետ:

Դ

ՄԻ ԱՂՈՏ ՄԻՏՔ ԾԱԳՈՒՄ է ՆՐԱՄԵՋ

Սամվելը կրկին մտավ յուրընդունարանը:

Այս առավոտ այդ կոկիկ, ընդարձակ սենյակը, կարծես, խեղդում էր նրան: Նա մոտեցավլուսամուտին, ետ քաշեց ծանրկերպասյա վարագույրը և բացարեց փեղկերից մեկը, որ փոքր-ինչ թարմ օդ ներս թողնե: Հետոբաց արեց դռները սպասավորիհամար: Սպասավորի փոխարեններս մտավ նրա գեղեցիկ, ոսկեգույն բարակը: Այդ խելացիանասունը, կարծես, նախասենյակում սպասում էրդռների բացվելուն: Նա այնաստիճան քնքուշ և նրբակազմէր, որ դրսից կարելի էր բոլորկողքերը համբարել: Երկարպարանոցի վրա կրում էրարծաթյա օղամանյակ: Սամոտեցավ և կանգնելով ետևիթաթիկների վրա, առջևիթաթիկները բարձրացրեց, դրեցյուր տիրոջ կուրծքի վրա, և միառանձին քաղցրությամբ նայումէր նրա երեսին, աշխատելովգուշակել, թե ինչո՞ւ էր նա այնքանտխուր: Երիտասարդը ձեռքովփայփայեց նրա սիրուն գլուխը, երկար ականջները, նուրբ դունչը, և բարակը մխիթարվելով այդփաղաքշանքից, ցած թողեցթաթիկները, հեռացավ սենյակիմի անկյունում և այնտեղպառկեց, չդադարելով յուր հեզաչքերով հետևել, թե ո՜րպես յուրսիրելի տերը` դանդաղ. անհավասար քայլերովշարունակում էր անցուդարձանել սենյակի մեջ:

Նրա սիրտը ալեկոծության մեջէր. երիտասարդական ջերմարյունը եփ էր գալիս նրա մեջ:Որքան մտածում էր գալոցաղետների մասին, այնքանչարիքը յուր բոլորզարհուրանքներով մեծանում էրնրա աչքում: Հայաստանըմնացել էր բոլորովին անտեր ևանպաշտպան: Հայոց Արշակթագավորը, երկաթի շղթաներիմեջ, հեծում էր ԽուժիստանիԱնհուշ բերդում: Հայոցթագաժառանգը, Պապը, յուրկնոջ` Զարմանդուխտի և երկուորդիների` Արշակի ևՎաղարշակի հետ, պահված էինԿ. Պոլսում: Թագավորին աքսորելէր պարսից Շապուհ արքան, իսկթագաժառանգին կալանավորելէր հունաց Վազես կայսրը:Հայաստանի քահանայապետը, հայրենիքի հզոր պաշտպան, Ներսես Մեծը, նույն կայսրիհրամանով աքսորված էրՊատմոս անբնակ կղզում:Հայաստանը մնացել էր անտեր:Նրա երկու պաշտպանները — թագավորը և քահանայապետը— չկային: Հունաց կայսրը մեկկողմից, պարսից արքան մյուսկողմից, երկու անհագվիշապների նման, բերաններըբաց արած, մաքառում էինմիմյանց հետ, թե ո՞րը ավելի շուտկկլանե անտեր մնացածերկիրը…

Այդ ցավալի մտածություններնէին, որ ալեկոծում էիներիտասարդի սիրտը և նասոսկալով տեսնում էր յուրհայրենիքի մեծ տագնապը, նրամոտալուտ օրհասը…

Մյուս կողմից, տեսնում էր նահայոց նախարարների մեջերկպառակություն. ոմանքցանկանում էին ընդունել հունացգերիշխանությունը և հարկատուլինել հույներին, իսկ ոմանքցանկանում էին ընդունելպարսից գերիշխանությունը ևհարկատու լինել պարսիկներին:Հայրենիքի անկախությունըսիրող և նրա ինքնակայությանընվիրված նախարարներըտառապում էին անհնարինհուսահատության մեջ, թե ի՞նչմիջոցով ազատեն հայրենիքըանդառնալի կորուստից: Չկարմեկը, որ նրանց մեջհամաձայնություն կայացներ: — Չկար թագավորը, չկարքահանայապետը

Կային դավաճաններ