Ձեր կյանքով մեզ կյանք տվեցիք ու հեռացաք,,Հայի արյունով ներկված հողում մի բուռ դարձաք!!Մայր հայրենիքը ձեզ երբեք չի մոռանա,փառքը ձեր սուրբ անունը մեծ չի մոռանա:
Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր աչքի առջև խիզախ, հերոսական սերունդ է հառնում, անասելի հպարտությամբ և անպարտելի ոգով:
Տիգրան Մխիթարի Պողոսյան ծնվել է 1992թվ.Շիրակի մարզի` Հոռոմ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո 2010թվ. ընդունվել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ, որն ավարտելով 2014 թվ. ստանում է Լեյտենանտի կոչում և ծառայության անցնում Մարտակերտի շրջանում որպես հրաձգային վաշտի հրամանատար: Նա Պողոսյանների կրտսեր որդին էր; 2016թվ., քառօրյա պատերազմը հաղթահարված էր, իսկ Տիգրանը իր զինվորների կողքին էր ցանկացած հարցում… Ապրիլի 26-ին մարտական դիրքում հերթափոխ իրականացնելիս հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Տիգրան Մխիթարի Պողոսյանը : Մարտակերտի զորամասի տվյալ մարտական դիրքը կրում է Տիգրանի անունը: Մերօրյա Հերոսը հետմահու պարգևատրվել է` ՀՀ «Արիության համար» և ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հոռոմցի լեյտենանտի երազանքը անավարտ մնաց;

Փա՛ռք ու խոնարհում քո վառ հիշատակին`

"Սուսաննա

"Սուսաննա

 

"Тарон