Արգելոցն էլ պարտքի տակ չի մնում: Թանգարանը պարբերաբար նոր ցուցադրություններով է ներկայանում: Իսկ Տիգրանակերտում շարունակվող պեղումները միայն մեծացնում են պատմամշակութային արգելոցի նկատմամբ հետաքրքրությունը և հիմնավորում Տիգրանակերտից նոր հայտնագործությունների մասին լսելու ակնկալիքը: