Տեսիլք ( Ձոն հորեղբորս 120 ամյակին և Հ.Յ.Դ 126 ամյակին )

Երեկոները խավար երկնքում
Մի մեծ աստղ էր փայփլում
Ամեն երեկո նա ինձ հետ էր խոսում
Ծիածանի գույներով էր նա շողշողում
Իմ հույզերն էր փարատում 
Եվ նրանից էի ես ոգեշնչվում
Իր շուրջը բոլորված էր բոլոր աստղերը շողշողուն:

Մի օր էլ նա հրավիրեց ինձ իմ երազում
Երազիս մեջ թևեր ստացա,բարձրացա ես
Երկինքն ի վեր և տեսա այնտեղ
Մի մեծ տոնախմբություն էր կատարվում:

Ինձ բազմեցրին, այդ աստղի կողքին
Ես հասկացա բոլորված աստղերը զորքն էր հայոց,
Որ նահատակվել էին հայոց բանակում,
Որ ուխտած էին պաշտպանել ազգս հայոց:

Հրաշք տոն էր կատարվում երկնքում
Աստղերը բոլորած էին մեծ աստղին
Եվ բացականչում էին նրանք
Կեցցե՛ հայոց սպարապետը,
Կեցցե՛մեր հերոս հրամանատարը
Այնտեղ էին նաև իր զինակիցները,
Զորավարներ` Դրոն և Նժդեհը:

Ես, երբ տեսա հերոս հրամանատարին`
Նրա կրծքին շողշողում էր Հ.Յ.Դ կերպը փառավոր
Եվ իր կողքին զորավար Վարդանի մեդալն էր զնգզնգում:

Ես ճանաչեցի նրան և ճանաչել էի դեռ չծնված
Այո՛նա էր խոսում ինձ հետ երկնքից
Ա՜խ նա էր` իմ հերոս հորեղբայրը
Իմ պապիկի առաջնեկն էր նա`
Կարապետ Սարգիսի Թարխանյանը:
Նրան անվանում էին Սպարապետ Կուռո:

Ես ասացի Նրան ես Քեզ ճանաչում եմ
Դու իմ հորեղբայրն ես, Դու թողել ես մեզ
Մի թանկ ժառանգ` այն է, որ
Իմ երակներում հոսում է Քո արյունը,
Իսկ իմ աչքերից հոսում են Քո հոր արցունքները:
Ասացի հորեղբայր Քեզ չի մոռացել հայրենիքը 
Ոչինչ չի մոռացվել,հաղթում է միշտ արդարությունը:

Նա ինձ ասաց« Այսօրվա տոնախմբության առիթն է`
Իմ հարյուր քսան ամյակը,
Շուտով պիտի լինի Հ.Յ.Դ-ի հարյուր քսանվեց ամյակը:
Եվ ես ուզում եմ ներկա լինել այդ առիթին
Իմ կյանքում ուխտել եմ դառնալ Հ.Յ.Դ-ի նվիրյալ զինվորը »:

Ես ասացի-Հորեղբայր ես Քեզ կտանեմ իմ հետ
Եվ մենք միշտ հիշում ենք Քեզ, Դու` ներկա կլինես այնտեղ
Նա ասաց- Գիտես իմ հոգին է քո հետ
Եվ ասաց- Իմ հոգին իր հանգիստը գտավ քո հետ:

Հորեղբայրս ինձ պատգամ տվեց ասելով`
Մի զանգակ է պահվում փոշոտված,
Մաքրի՛ր փոշին, նրա մեջի լեզվակն եմ ես,
Դու տերը կլինես այդ զանգակի,
Վերցրու՛և հնչեցրու՛ ձայնը արդարության…

Եվ այսպես` այսօրվա տոնախմբության անբաժանելի մի մասնիկն է
Հորեղբայրս սպարապետը հայոց զորքի հրամանատար`Կուռո Թարխանյանը:
Ով իր կյանքը նվիրեց հայոց պետականության կայացման համար:
Մեզ հետ են նաև բոլոր անցյալի և այսօրվա նահատակ հերոսները,
Փառք ու պատիվ նրանց և հավերժ հիշատակ:

հեղինակ` Ազնիվ Թարխանյան

"Ազնիվ

 

"Ազնիվ

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *