Նոյեմբերի 27-ին, Մարտակերտի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մարտակերտի շրջանի արհմիության խորհրդի 2011-2016թթ. հաշվետու ժողովը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության Արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը, ֆեդերացիայի անդամներ, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Սաիյանը, Մարտակերտի շրջարհմիության նախագահ Մհեր Մանգասարյանը, շրջանի արհկազմակերպությունների անդամներ, հյուրեր:
Նիստը վարում էր շրջվարչակազմի աշխատակազմի արհկոմի նախագահ Նիկոլայ Ավագիմյանը:
Մարտակերտի շրջարհմիության 2011-2016թթ. կատարած աշխատանքների մասին զեկույցով ներկայացավ շրջարհմիության նախագահ Մհեր Մանգասարյանը՝ անդրադառնալով կատարված աշխատանքներին, նաեւ նշելով ապագա ծրագրերն ու անելիքները:
Շրջարհմիության վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց շրջարհմիության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Վալյա Բեկլարյանը:
Նիստին ելույթներով հանդես եկան շրջարհմիության նախկին նախագահ Ռաֆայել Պետրոսյանը, Մարտակերտի թիվ 2 հիմն. դպրոցի արհկոմի նախագահ Գրիգորի Սարգսյանը եւ շրջվարչակազմի աշխատակազմի արհկոմի նախագահ Նիկոլայ Ավագիմյանը:
Օրակարգային բոլոր հարցերն ընդունվեցին ի գիտություն ու հաստատվեցին, իսկ շրջարհմիության հաշվապահ Ծովինար Գրիգորյանը ներկայացրեց որոշման նախագիծը:""
Այնուհետեւ տեղի ունեցավ շրջանի արհեստակցական կազմակերպությունների միության խորհրդի եւ վերստուգիչ հանձնաժողովի կազմերի ընտրություն:
Բաց քվեարկության արդյունքում շրջարհմիության նախագահ վերընտրվեց Մհեր Մանգասարյանը:
Նիստում ելույթով հանդես եկավ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը: Նա գոհունակություն հայտնեց շրջանային արհմիության 5 տարվա կատարած աշխատանքներից, նաեւ համառոտ ներկայացրեց ֆեդերացիայի կատարած աշխատանքները:
Վերջում արհմիության ֆեդերացիայի նախագա
հի կողմից շրջարհմիության մի շարք անդամներ խրախուսվեցին դրամական պարգեւով

""

Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ