Կարծում եմ,չկա այնպիսի մարդ,ով չունենա երազանքների հերոս,չէ՞ որ,նա հենց մեր պատկերացրած իդեալական մարդն է և մենք միշտ փորձում ենք նրանից օրինակ վերցնել և անընդհատ հետևել նրա ճանապարհին:
Իմ երազանքների հերոսը զինվորն է;:Քաջազուն,հերոսական և դժվար ժամանակների հերոսը,ում համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն,քան հայրենիքի պաշտպանությունը
Օգոստոսի 29-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յո. Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 2 շենքի բակում տեղի ունեցավ Էդգար Նարայանի հուշաքարի բացման արարողությունը : Ներկա էին հերոսի ծնողները , ՀՀ ԱԺ պատգամավոր արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը , Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի , «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյանը , Հրադադար մարդկային կորստի ցավ»ԲՀԿ նախագահ ՝Աղունիկ Ղուկասյանը, Զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների իրավապաշտպան»Բհկ նախագահ Անահիտ Առաքելյանը,Սուսաննա Պետրոսյանը և այլ ՀԿ-ների ներկայացուցիչները, բարեկամները և ընկերները:Եվ առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարից մինչև զինվոր նվիրումի, հայրենիքի և Աստծո սերը իրենց կյանքով կրելու համար, Մեր աղոթքը մեր հերոս ու նահատակված զինվորների համար, որոնց արյունով է սահմանագծվում մեր կյանքի անդորրը: Խոնարհում իրենց կենդանի հիշատակի և իրենց ընտանիքների առջև: Աստված օրհնի մեր հաղթանակած, հզոր, աննկուն, քաջարի ու խաղաղարար Բանակին՝ տիգրանների և վարդանների, սարդարապատների ու արցախների ժառանգներին, մեր առյուծ մայրերին ու ընտանիքներինhttp://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/21230876_460686794306252_6457329173969669862_n.jpg?oh=bc75efe741e8a785673c25227f1496a2&oe=5A280802 alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="345" height="230" />
Դու հայ զինվոր`հերոս ու քաջ,
Խոնարհվում ենք մենք քո առաջ,
Դու քո կյանքը մեզ զոհեցիր`
Նենգ թշնամուն զարկ տվեցիր…

Ինչքան դժվարությունների միջով է անցել հայ ազգը,ինչքան արցունք է տեսել, բազմաթիվ զոհեր:Ամեն հայի աչքերում կան պատկերներ,հիշողության մեջ` պահեր, որոնցով անցել է նա, որը իր հոգում ցավ է թողել, ու ամեն անգամ հիշելուց այդ աչքերը կրկին արցունքով են լցվում,
, ուրեմն եկեք լինենք միասնական` աշխարհի տարբեր անկյուններում գտնվելով հանդերձ, ուս ուսի տված պայքարենք ու պաշտպանենք մեր հայրենիքը, չմոռանանք մեր ազգը, կրոնը, մեր լեզուն ու արժանիքները: ՈՒ միշտ հիշենք` ինչ էլ լինի, Հայաստանը կհաղթի, Հայաստանը կապրի։http://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/21150291_460685737639691_4260702677198473947_n.jpg?oh=7fdb42eb37ba1c97f6c839b8531c8a17&oe=5A2083FB alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="350" height="233" />