""

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն Analitik.am-ի հետ զրույցում չհաստատեց այն տեղեկությունները, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել:

Գևորգյանը նշեց, որ այդ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, և ինքը նման տեղեկություններ չունի:

Ավելի վաղ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, թե, իր տեղեկություններով, Տարոն Մարգարյանը մի քանի օր առաջ հրաժարականի դիմում է գրել:

analitik.am