Գրքում զետեղված են երկու վիպակ, որոնք պատկերում են հայի ոգու ուժն ու կորովը…Շնորհավորում ենք հեղինակին, մեր գործընկերներին` նորանոր գրքերի ակնկալիքով:
Ասում են ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը: Մենք պետք է հետևենք մեր երազանքներին ՝ ուշադրություն չդարձնելով ոչնչի վրա: Պետք է իրականություն դարձնենք մեր ամենախիզախ երազանքները : Դա այս մոլորակում գոյություն ունենալու միակ պատճառն է :
Երազանքները հոգու թևերն են. հենց այդ թևերով էլ այսօր ճախրում է Տաթև Սուքիասյանը: Նա լավ է հասկացել , թե ինչպես , ինչ ճանապարհով պետք է սկսի իր թռիչքը դեպի հեռունե՜ր…""
Հուլիսի 18-ին,<<Նարեկացի>> արվեստի միությունում տեղի ունեցավ Տաթևի «Հայրենիքը սկսվում է սահմանից» գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված երկու վիպակները ընթերցողին խորհելու շատ բան են տալիս: Հայրենասիրության և Մարդ տեսակի վառ օրինակը առաջին հերթին արտացոլվում է գրքի ստեղծման և դրանից ստացված հասույթի բարեգործական նպատակների իրագործմամբ:
Ինչպես նշեց հեղինակը մեջբերում եմ. <<Սահմանամերձ գոտում բնակվող մարդիկ կենդանի վահան են մեր երկրի համար: Նրանք ամեն գիշեր, վառելով իրենց տան լույսը, ստիպում են թշն

""

ամուն միշտ գիտակցել, որ մենք չենք վախենում, որ մենք շարունակում ենք ապրել ու արարել: Իսկ սահմանից այս կողմ կանգնած զինվորը, թիկունքում ուժ զգալով, գիտակցում է, թե ում համար և ինչու է պայքարում >> : Հայրենիքի համար մղվող պայքարում յուրաքանչյուրս Զինվոր ենք: Մեր իսկ գոյությունը մեր պայքարի գնով ենք վաստակելու… Հենց այս պատճառով էլ երիտասարդ հեղինակը որոշեց սատարել սահմանամերձ գոտու բնակիչներին:
Իմ և բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց , ովքեր այս ճանապարհից անգամ մեկ փոքրիկ քար հեռացրին : ""
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ հեղինակին՝ Տաթևին և մեզ բոլորիս: ՏաԹևի այդ օրվա տված թևերը թող ազատ արձակեն մեր բոլորիս ներսում << փակված>> թևերը , թող արթնանան բոլոր խենթ մտքերն ու ցանկությունները: Հիշե՛ք ամեն բացվող օր իր հետ նոր հրաշք է բերում՝ ստիպելով մեզ շարունակել շնչել, երազել ու արևի տակ քայլել… (Պ. Կ.)
Սիրով ՝
Ս. Գ.